Հ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՑ
Արխիվ 12-16Հ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՑ

2014թ. ապրիլի 23-ից մայիսի 2-ը Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը «Հուլիոս Կեսար» ներկայացումով (բեմադրությունը` ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր` Արմեն Խանդիկյան) մասնակցել է Ռումինիայի Կրայովո քաղաքի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին: Այս տարի փառատոնի ծրագրում տեղ էին գտել այնպիսի հանրահայտ բեմադրիչների աշխատանքներ ինչպիսիք են` Սիլվիո Պուրկարետեն, Էդվար Հոլը, Դեկլան Դոնելլանը, Յուրի Բուտուսովը, Օսկարաս Կորշունովասը, Յանուշ Վիշնևսկին և այլոք:
Ըստ ծրագրի Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» ներկայացումը ցուցադրվել է Կրայովո և Թարգու-ջյու քաղաքներում:
Ռումինիայի Կրայովո քաղաքում անցկացվող Շեքսպիրյան փառատոնը համարվում է Եվրոպայի ամենահեղինակավոր թատերական փառատոներից մեկը: Այն ունի 20 տարվա պատմություն: Փառատոնը տեղի է ունենում երկու տարին մեկ` ընդգրկելով աշխարհի լավագույն շեքսպիրյան ներկայացումները:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

