“Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր” Բարեգործական Հիմանադրամը անցկացրել է ամենամյա «Կյանքի քայլ 2014» 9-րդ մարաթոնը

Արխիվ 12-16

“Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր” Բարեգործական Հիմանադրամը անցկացրել է ամենամյա «Կյանքի քայլ 2014» 9-րդ մարաթոնը

Ավելի քան 500 մասնակից՝ ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքային ղեկավարներ, այնպես էլ պարզապես կամավորներ են մասնակցել ամենամյա «Կյանքի քայլ 2014» մարաթոնին,  որն արդեն 9-րդ անգամ կազմակերպում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամը: Միջոցառումը նշանավորվեց  երիտասարդների, մի շարք տեղական հայկական դպրոցների, կազմակերպությունների, ուսանողական միությունների, երիտասարդական ակումբների ակտիվ մասնակցությամբ:

Համայնքային միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 3-ին Գլենդեյլում, Կալիֆորնիա: Քայլերթը մեկնարկեց Գլենդելի Մեմորիալ հիվանդանոցից, հասավ մինչև Գլենդելի կենտրոն և վերադարձավ մեկնարկային կետ, որտեղ շարունակվեց տոնախմբությունը:

«Կյանքի քայլ 2014» մարաթոնի գլխավոր հովանավորները երեքն էին `Գլենդել Մեմորիալ հիվանդանոցը, “Ֆաունդեյշն” լաբորատորիան և մի անանուն բարերար:

Բացման արարողության ժամանակ եղան բազմաթիվ ելույթներ: Ելույթ ունեցավ նաև  բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ դոկտոր Ֆրիդա Ջորդանը:

“Մենք նվիրում ենք այս քայլերթը մեր բոլոր հիվանդներին, նաև նրանց, ովքեր այլևս մեզ հետ չեն: Սակայն նրանց ընտանիքները և ընկերները այսօր մեզ հետ այստեղ են և օգնում են մեզ մեր գործում”, - ասաց դոկտոր Ֆրիդա Ջորդանը: Ապա դոկտոր Ջորդանը ներկայացրեց քաղցկեղից բուժված տասնամյա մի փոքրիկի, Գրեյս Կեսաբլակին, որը շնորհակալություն հայտնեց բոլորին աջակցության համար և ներկայացրեց քայլերթի համար իր կողմից հավաքված նվիրատվությունը: « Գրեյսի պատմությունը, ինչպես նաև շատ այլ պատմություններ դարձնում են մեր աշխատանքը այդքան նշանակալի":

Դոկտոր Ջորդանը ներկայացրեց նաև Արփինե Զոհրաբյանին, ով երկար ժամանակ աջակցել է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին և ռեեստրի կամավոր դոնորներից է, նա կազմակերպել էր դրամահավաք «Կյանքի քայլ 2014» համար: «Երեք տարի առաջ, ես երեք տարեկան երեխային նվիրել եմ ոսկրածուծ: Այսօր այդ երեխան վեց տարեկան է, բուժված քաղցկեղից, առողջ, խաղում է և վայելում կյանքը: Այսպիսով, ես խրախուսում եմ բոլորին միանալ ռեեստրի շարքերին՝ դառնալով պոտենցիալ դոնոր: Այսօր հանձնելով մի պարզ նմուշ, հետագայում կարող եք օգնել փրկել մեկի կյանքը »,- ասաց  Զոհրաբյանը:

Նախքան քայլերթի մեկնարկը, մասնակիցները հավաքվեցին ոգեշնչող երաժշտության ներքո, կատարվեց ժապավենի կտրման հանդիսավոր արարողությունը դոկտոր Ֆրիդա Ջորդանի և Գրեյս Քեսաբլաքի կողմից:

5 մղոն երկարությամբ քայլերթն անցավ նաև Հայկական Հյուպատոսարանի մոտով, որտեղ մասնակիցներին ողջունեցին հյուպատոսի խորհրդական Արտակ Գալստյանը և հյուպատոսարանի անձնակազմը:

«Կյանքի քայլ 2014» քայլերթը ավարտվեց Գլենդեյլի Մեմորիալ Հոսփիթալ Պլազայում, որտեղ մասնակիցները շարունակեցին տոնախմբությունը:  Տեղական դպրոցներից, հարյուրավոր երեխաներ շնորհվեցին  մեդալներով  «Կյանքի քայլ 2014» մասնակցության համար:

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր բարեգործական հիմնադրամում մինչ օրս կամավորագրվել է 26.000 դոնոր, ռեեստր դիմած 2885  հիվանդի հետ նախնական համընկնող 2481 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 20-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում