«ԱՄՆ-Ն ԻՐ ԴԵՐԸ ՇԱՏ ՎԱՏ ԽԱՂԱՑ»
Արխիվ 12-16«ԱՄՆ-Ն ԻՐ ԴԵՐԸ ՇԱՏ ՎԱՏ ԽԱՂԱՑ»
Ըստ Ձեզ, ո՞րն է ԱՄՆ-ի դերակատարումը սիրիական պատերազմում հարցին, Հալեպի հայ ավետարանական համայնքի համայնքապետ վերապատվելի Հարություն Սելիմյանը, այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում պատասխանելով iravunk.com-ի հարցին ասաց.
- ԱՄՆ-ի դերը շատ վատն է. նա, ինչպես միշտ, շատ վատ խաղաց: Մեկ անգամ եւս ապացուցեց, որ իր անմիջական եւ նեղ շահադիտական սահմաններից դուրս գալ չի կարողանում:
Վերջում Քեսաբիի հետ կապված վերապատվելին հույսն ու միարժամանակ իր մտավախությունը հայտնեց. "Կասկած չունենք, որ Սիրիայի ազգային բանակը կվերադարձնի Քեսաբը, սակայն հարցն այն, թե ինչ վիճակում այն կվերադարձվի: Ես մտավախություն ունեմ, որ հայերը կհրաժարվեն վերադառնալ Քեսաբ, եթե այն ավերված լինի: Իսկ, որ ավերված կլինի, դա կարծես ակնհայտ է":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

