Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել Մերկելի հետ
Արխիվ 12-16Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել Մերկելի հետ
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսադր Տուրչինովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:.
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունները և երկկողմանի համագործակցության ակտիվացումը:
Տուրչինովի հավաստմամբ` Կիևը պատրաստ է շփվել արևելքի այն մարդկանց հետ, որոնք պատրաստ են քննարկել իրենց դիրքորոշումները, սակայն բանակցությունները այն մարդկանց հետ, որոնք զենք են բարձրացնում Ուկրաինայի ժողովդի դեմ, անհնարին է:
Նրա խոսքով` Ուկրաինայի նոր կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի կայունացնի իրավիճակը Ուկրաինայում:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ այժմ պատրաստվում են փոփոխության ենթարկել Ուկրաինայի Սահմանդրությունը:

