«ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԴԵՌ ՄԱՏՉԵԼԻ ՉԷ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16«ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԴԵՌ ՄԱՏՉԵԼԻ ՉԷ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Մայիսի 5-ը հաշմանդամների իրավունքների համար պայքարի Միջազգային օրն է: Հայաստանում այս օրը այդքան էլ հաճախակի չի նշվում այն օրվանից հետո, երբ ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 3-ը հռչակվեց հաշմանդամների Միջազգային օր: Եվրոպայում այդ օրը նշվում է հետևյալ կարգախոսով`«Ոչ հաշմանդամային ծրագրերի կրճատմանը», իսկ ահա Հայաստանի պարագայում այլ է` հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ սակավաթիվ ծրագրեր կան , որոնց մի մասը կրճատվում է կամ էլ կասեցվում: Որպես օրինակ «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը բերեց «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի փախհատուցման տրամադրման» կարգը, որը վերջին տարիների ընթացքում շատ արդյունավետ գործում էր, իսկ այսօր արդեն կառավարության որոշմամբ ժամանակավոր կասեցվել է. «Այս ծրագիրը ժամանակավորապես կասեցվել է և հուսով ենք, որ մայիսից այն կրկին կգործի: Նախկինում պետությունը պարտավորվում էր 2 տարի շարունակ գործատուին տալ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատավարձի փոխհատուցում, իսկ այսօր այդ ժամկետը փոփոխության է ենթարկվել և դարձել 6 ամիս:Այս դեպքում գործատուները այդքան էլ հետաքրքված չեն հաշմանդամություն ունեցող անձանց աշխատնքի տեղավորման խնդրով և մենք մտավախություն ունենք, որ այս գործընթացը կդանդաղեցվի»,-փաստում է ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ: Ըստ նրա երկու տարվա ընթացքում անձը կարող ձեռքբերել աշխատանքային հմտությունններ` դառնալով մրցունակ աշխատաշուկայում և կարող է այնքան օգտակար դառնալ գործատուի համար , որ վերջինս հաշվի չառնելով պետությունից խախուսական փոխհատուցում ստանում է թե ոչ նրան ընդմիշտ ընդունի աշխատանքի: Իսկ 6 ամսվա դեպքում այդ հմտությունները ձեռք բերելը մի քիչ խնդրահարույց է: Վերը նշված ծրագրից իրավունք ունեին օգտվել բոլոր խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք`մի մասը երկու, մյուս մասը` մեկ տարի ժամկետով,իսկ ծրագրի վերականգնման դեպքում դրանից կօտվեն առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր ճանաչված են անմրցունակ:
Ըստ վերը նշված հ/կ հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանի, Հայաստանում գործող միջին և փոքր ձեռնարկատերերը,շնորհիվ այդ փոխհատուցման ծրագրերի պատրաստ էին ընդունել նոր կադրեր: «Այս պարագայում, երբ ծրագիրը կրճատվի մինչև 6 ամիս ժամկետով ,մոտ 240-250 հազար դրամ կկազմի մինիմալ փոխհատուցումը,ամեն գործատուի համար չէ, որ այս գումարը նշանակալից դեր կխաղա»,-նշում է ՄԱՐԻԱՆՆԱ ՉԱԼԻԿՅԱՆԸ և ընդգծում , որ «Զբաղվածության մասին» օրենքում տեղի է ունեցել նաև դրական փոփոխություներ: Ստեղծվել է ծրագիր, որի շրջանակներում հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն ուղեկցողի անհրաժեշտություն նրանց տրամդրվում է այդ ուղեկցողը:Սակայն խնդիրն այն է, որ այդ ուղեկցողը կրկին տրամադրվել է 6 ամիս ժամկետով: Հարց է առաջանում`եթե տվյալ անձը չի տեսնում, 6 ամիս անց կտեսնի՞:
Ինչպես Արմեն Ալավերդյանն է նշում, հանրային տրանսպորտը դեռևս մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, չնայած վերջին երկու տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը աշխատանքներ է տանում, որպեսզի հանրային տրասպորտը մատչելի լինի. «Կան հաստատություններ, որոնք քաղաքակիթ երկրում պարտավոր են լինել մատչելի, այսօր հաշմանդամություն ունեցող անձանց համար անմատչելի են մշակութային օջախները, դրանց միայն մի մասն է մատչելի: Մշակութային կենտրոններից շատ-շատ հաստատություններ հաշմանդամների համար անհասանելի են»,-ընդգծում է Ա.Ալավերդյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

