2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՃ
Արխիվ 12-162014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՃ
2014 թվականի հունվարին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել էր գնաճ`2,8 տոկոս,իսկ մարտ-փետրվար ամիսներին գնանկում`փետրվարին 1,2 , մարտին` 0,4 տոկոս: Ապրիլին ՀՀ-ում կրկին գրանցվել է գնաճ `0,5 տոկոս , մարտի համամատ ապրիլին պարենային ապրանքերի ընդհանուր գնաճը կազմել է 1տոկոս, ոչ պարենային 0,1 գնանկում,գնաճ է արձանագրվել նաև ծառայությունների ոլորտում` 0,1 տոկոս: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով`ամենաբրձր գնաճ գրանցվել բանջարաեղեն-կարտոֆիլի ապրանքախմբում `5,4 տոկոս, միրգ` 1,8 տոկոս, կաթնամթերք`2,1 տոկոս,հրուշակեղենի և այլ մթերքներ `0,3 տոկոս, ոչ ոգելից խմիչքներ`0,3 տոկոս , ոգելից խմիչք և ծխախոտ` 0,2 տոկոս: Այս ապրենքատեսակների գնաճի վրա ազդեցություն է ունեցել նախորդ տարավ գազի և էլեկտրաէներգիային ակագների բարձրացումը, ինչպես նաև այս տարվա ցտահարությունը, որի վառ ապացույցը այն է, որ ապրիլին դեկտեմբերի համեմատությամբ կարտոֆիլ-բանջարեղենի դեպքում գրանցվել է 29,2 տոկոս գնաճ: Իսկ ծխախոտի գնաճը պրն.Մարտիրոյանը բացատրում է ծխախոտի հունվարի 1-ից գործող աքսիսային հարկերը: «Վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ 11 քաղաքներում գրանցվել է գնաճ, իսկ ամենամեծ գնաճը գրանցվել էՎաղարշապատում`1,3 տոկոս, Երևանում`0,5 տոկոս,իսկ ամեքիչ գնաճ գրանցվել է Գավառ և Կապան քաղաքներում»,-նշեց ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ և կատարելով որոշակի համեմատություն հավելեց. «ԱՊՀ երկրներից երեք ամսվա կտրվածքով ամենամեծ գնաճը գրանցվել է Բելառուսում`4,9, Ղրղստանում`3,3 և Ռուսաստան`1 տոկոս, իսկ հարևան Վրաստանում` 0,9 տոկոս: Միայն Եվրամիության 6 երկրներում է գրանցվել գնանկում , իսկ մնացած 21 երկրում արձանագրվել է գնաճ»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

