'Զարուհի' ամսագիրը հայտարարում է մրցույթ հայկական խոհանոցի անվանակարգում
Արխիվ 12-16'Զարուհի' ամսագիրը հայտարարում է մրցույթ հայկական խոհանոցի անվանակարգում:
Գնահատման չափանիշներն են՝
1. խոհանոցի որակը,
2. հայակական ճաշատեսակների բազմազանությունը,
3. ինքնատիպ ազգային կերակուրների առկայությունը,
4. ներքին կահավորանքի համապատասխանությունը ազգային ոճին,
5. արտաքին ձեւավորումը, անվանումը,
6. երաժշտությունը,
7.սպասարկման որակը,մատուցողների հագուստի դիզայնը:
Մրցույթի ժուրիի կազմում են ինչպես ամսագրի լրագրողները այնպես էլ պրոֆեսիոնալ խոհարարներ ու դիզայներներ: Մրցույթը կտեւի մինչեւ սույն տարվա ավարտը՝ միջանկյալ, ամենամսյա ամփոփումներով: Միջանկյալ ամենամսյա ամփոփումների արդյունքում հաղթողները կստանան մեկ ամիս անվճար գովազի իրավունք www.zaruhi.com կայքում: Տարվա լավագույն ռեստորան ճանաչված մասնակիցը կստանա մեկ տարվա անվճար գովազդի իրավունք վերը նշված կայքում, ինչպես նաեւ ամսագրում, ինչպես նաեւwww.iravunk.com կայքում եւ , <Կոմսոմոլսկայա պրավդա>, թերթերում: Մրցանակներ են նախատեսված նաեւ առաջին հնգյակում տեղ գտած մասնակիցների համար:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

