ՍԻՄ նախագահը հանդիպեց Հալեպի հայ Ավետարանական համայնքի համայնքապետի հետ
Արխիվ 12-16ՍԻՄ նախագահը հանդիպեց Հալեպի հայ Ավետարանական համայնքի համայնքապետի հետ
Այսօր ՍԻՄ գրասենյակում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ընդունեց Հալեպի հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանին: Նրանք քննարկեցին սիրիահայությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ Հայաստան տեղափոխված, ժամանակավոր եւ անժամկետ բնակվող սիրիահայերի խնդիրները: ՍԻՄ նախագահը ներկայացրեց սիրիահայության դեմ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ կուսակցության հայտարարությունը:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

