«ԹԵՎԱՆԻԿԻ» ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐՆ ԻՐԱԿԱՆ ԵՆ

Արխիվ 12-16

«ԹԵՎԱՆԻԿԻ» ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐՆ ԻՐԱԿԱՆ ԵՆ

 

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական  կինոնկարի պրեմիերան:

Մինչ այս «Իրավունք»-ը հասցրել էր զրուցել ռեժիսորի հետ:Իսկ այսօր ֆիլմի ստեղծագործական կազմը, պրեմիերայից ժամեր առաջ հանդիպեց լրագրողների հետ: Ֆիլմի ռեժիսորը հակիրճ ներկայացրեց սցենարի և նկարահանման ընթացքի մասին. «Ֆիլմը երեք մասից է, երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունն է, որոնց միջոցով փորձել եմ պատմել պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին»:

Ֆիլմն արտադրվել է  «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը,  Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լրատվական  «Արտբոքս»  կինոընկերության հետ համատեղ: Այն ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի Թևանիկ կինոսցենարի հիման վրա. սցենարը շարունակել է Կարինե Խոդիկյանը:Ըստ տիկին Խոդիկյանի սցենարի նախնական տարբերակից գրեթե չի շեղվել. «Աղաբաբովը սցենարը ստեղծել է 90-ականների սկզբին:Այն կարճամետրաժ ֆիլմի սցենար էր:Եվ երբ Ջիվանն ինձ ասաց, որ ցանկանում է այն դարձնել լիամետրաժ, ես ամեն ինչ արեցի, որպեսզի պահեմ թե՛ հեղինակային իրավունքները, թե՛ հարգանքը Աղաբաբովի և նրա կատարած աշխատանքի նկատմամբ: Մենք վերցրեցինք սցենարը և դարձրինք մի նովել: Պարզապես Աղաբաբովի մոտ սցենարում կար Աստղիկ անունով մի կերպար, որին հետո մենք առանձնացրինք և նա դարձավ երկրորդ նովելի հերոսուհին»:

Ինչպես ռեժիսորը նշեց, ֆիլմի հիմքում իրական պատմություններ են ընկած: Ինչ-որ տեղ արտահայտված են նաև ռեժիսորի՝ պատերազմում անհետացած մանկության տարիները. «Բոլոր հերոսներն իրական են: Իրական են նաև ներկայացված իրադարձությունները: Ուղղակի այդ ամենը տեղի է ունեցել Ղարաբաղի տարբեր գյուղերում, պատերազմական տարբեր իրավիճակներում:Իսկ ֆիլմում փորձել ենք այդ ամենը ներկայացնել միմյանց հետ անմիաջական և սերտ կապի մեջ»:

Ֆիլմի հետագա ճակատագիրը ռեժիսորը տեսնում է ոչ միայն Հայաստանում, այլև` արտերկրում: Ստեղծագործական կազմը մեծ հույս ունի, որ այն կցուցադրվի ոչ միայն հայ, այլև արտերկրի հանդիսատեսի  լայն շրջանակներում. «Ի սկզբանե նպատակ ենք ունեցել այնպիսի ֆիլմ նկարել, որը կցուցադրվի ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում, կարողանա մասնակցել միջազգայի փառատոների: Կարող եմ ասել, որ այդ ամենն ինչ-որ չափով հաջողվել է, քանի որ լիտվական կողմն անմիջական մասնակցություն ունի ֆիլմի արտադրման գործընթացին»:


ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում