ԿՐԱԿՈՑՆԵՐ ԱՅԳԵՊԱՐՈՒՄ. ԱՅԳԵՊԱՐՑԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ԿԱՏԱԿՈՒՄ ԵՆ. «ՎԱԽԻԼ ՄԻ ՍԱ ԴԵՌ ԺՈՒՌՆԱԼՆ Ա»
Արխիվ 12-16ԿՐԱԿՈՑՆԵՐ ԱՅԳԵՊԱՐՈՒՄ. ԱՅԳԵՊԱՐՑԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ԿԱՏԱԿՈՒՄ ԵՆ. «ՎԱԽԻԼ ՄԻ ՍԱ ԴԵՌ ԺՈՒՌՆԱԼՆ Ա»

Այսօր էլ Այգեպարի բնակչությունն իր առավոտը սկսեց հակառակորդի կրակոցների ձայնից սարսափած: Բայց այգեպարցի փոքրիկ սահմանապահ դարձած, կրակոտ աչուկներով փոքրիկները կատակում են. «Վախիլ մի, սա դեռ ժուրնալն ա»: Իսկ կրակոցները շարունակվեցին տաս-տասնհինգ րոպե անընդմեջ: Գյուղում կարծես մի քանի րոպեում ամեն ինչ մռայլվեց: Ծնողները շտապում էին դպրոցի շրջակայքում խմբված փոքրիկներին տուն տանել, դաշտում աշխատող մշակը հերթական անգամ, կիսատ թողած գործը, վերադարձավ տուն...
Եվ կրակոցների ներքո միայն լսվում էր շրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի աղոթքն առ Աստված, որը էլ ավելի բարձր էր հնչում խեղդելով թշնամու հերթական վախկոտ քայլը: Չէ՞ որ միայն վախկոտ զինվորը կարող է կրակ բաց թողել խաղաղ բնակչության վրա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

