ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության համար մենամարտում հաղթեց Նիկոլա Սյեկլոչային (26-2, 8 նոկաուտ): 12 ռաունդ տեւած մենամարտից հետո առավելությունը տրվեց Արթուր Աբրահամին: Հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցային՝ 116:113, 116:112, 119:110: Արթուր Աբրահամը կարողացավ պաշտպանել սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը նվաճել էր Ռոբերտ Շտիգլիցին հաղթելու շնորհիվ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

