ԻՏԱԼԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ 100 ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ` ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՏԱԼԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ 100 ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ` ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ


Օրերս Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց իտալական ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ համաշխարհային համբավ վայելող գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Իտալացի արվեստագետի աշխատանքների ցուցահանդեսն ընթանում է ՀՀ նախագահի բարձր հովանու, ինչպես նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո:

Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում` իտալացի արվեստագետը ներկայացնում է իր բոլոր ստեղծագործական շրջաններն ընդգրկող մոտ 100 աշխատանք: Ինչ խոսք, այն հայ արվեստասերներին բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ ծանոթանալու իտալական արդի արվեստին:

«Իրավունքի» հետ զրույցում անվանի արվեստագետը դժվարացավ իր համար առանձնացնել ցուցադրված 100 գործերից մեկը. «Դժվար է առանձնացնել ինչ-որ կոնկրետ նկար: Բոլորն էլ իրենց առանձնահատկությունն ունեն»:

Սա Բ. Բրունեի երկրորդ այցն է Հայաստան, առաջին անգամ Հայաստան է եկել 2 ամիս առաջ` մեկ օրով եւ չի հասցրել շրջել Հայաստանով, բայց, շեշտեց. «Այս անգամ մի քանի օր ունեմ եւ կհասցնեմ շրջել Հայաստանով»:

Արվեստագետը նաեւ նշեց, որ ինքն անձամբ շատ բան է սովորել իտալացի հին վարպետներից ու հավելեց. «Այնպիսի գործեր պիտի ստեղծես, որ անհատը նայի քո գործին ու իր համար ընկալելի լինի այն: Այ, ես նախընտրում եմ նման աշխատանքներ ներկայացնել»:

Բրունո Բրունիի հայաստանյան ցուցահանդեսի համադրող, «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր ԱՐՄԻՆԵ ԱՆՏԻԿՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում պատմեց, որ այս ցուցահանդեսն ունի իր նախապատմությունը:

- Երկու տարի առաջ Պեզարո քաղաքում կազմակերպեցինք հայ ժամանակակից արվեստագետների`Թենի Վարդանյանի, Արարատ Սարգսյանի, Արա Ալեքյանի, Սարգիս Համալբաշյանի եւ Սամվել Սաղաթելյանի աշխատանքների ցուցահանդես` «Որտեղ փնտրել դրախտը» խորագրով: Այնտեղ շատ լավ ընդունվեց հայկական արվեստի ցուցահանդեսը, պատկերացնում եք, թե որքան խստապահանջ արվեստասեր է իտալացին եւ ասեմ, որ մեծ ոգեւորությամբ ընդունեցին մեր հայկական ժամանակակից արվեստը: Հետաքրքիր մոտեցում էր` 2 քրիստոնեական հնագույն երկրներ, իրենց հնագույն մշակութային ավանդույթներով հանդերձ, եւ այսօր զրուցում են ժամանակակից արվեստի լեզվով: Այս ցուցահանդեսն էլ շարունակությունն էր այդ նախաձեռնության, քանի որ դրանից հետո մենք հյուրընկալեցինք Բրունե Բրունին, որն ի դեպ, ծնունդով հենց Պեզարո քաղաքից է: Արվեստագետների փոխանակությունը ստեղծում է ամենալավ հիմքը` մշակույթների երկխոսության համար:

- Իսկ հե՞շտ եղավ նրան հրավիրելը, քանի որ, սովորաբար, նման արվեստագետների դեպքում բարդություններ են առաջանում:

- Բարեբախտաբար հեշտ եղավ, քանի որ մարդկային գործոնը շատ կարեւոր է այս տեսակ գործերում:

- Բրունո Բրունեն ասաց, որ այս անգամ շատ ժամանակ ունի Հայաստանով շրջելու եւ հայ արվետսագետների գործերին ծանոթանալու համար:

- Այո, մի քանի արվեստանոցներ պիտի այցելենք: Շատ է ուզում ծանոթանալ հայ ժամանակակից քանդակագործների, նկարիչների հետ: Նախորդ անգամ ժամանակը շատ քիչ էր, ընդամենը մեկ օր եւ երկու մշակութային կետրոն կարողացանք այցելել ու ավելի գործնական էր այդ հանդիպումը: Իսկ հիմա, դեռ մի քանի օր ունենք ու անպայման կշրջենք:

Հ.Գ. Ի դեպ, ցուցահանդեսը հայ արվեստասեր հասարակության համար կգործի մինչեւ հունիսի 2-ը: Այդ օրը` Իտալիայի ազգային տոնին, կփակվի ցուցահանդեսը եւ տեղի կունենա Բրունո Բրունիի հայաստանյան օրերի մասին ֆիլմի ցուցադրությունը:

 

Նյութը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Լուսանկարները` ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում