«ԱՐՏ ՖԵՍՏԸ» ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ ԿՀԱՎԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

«ԱՐՏ ՖԵՍՏԸ» ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ ԿՀԱՎԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ


Մայիսի 10-ին  կմեկնարկի «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը, որն այս տարի նվիրվում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, «Արտ ֆեստ» փառատոնի հիմնադիր` Արմեն Մազմանյանի հիշատակին: Ըստ փառատոնի հիմնադիր տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ` այն այս տարի լայն թափ է հավաքել. «Այդ մասին է խոսում հայտերի աննախադեպ լիությունը` 155 հայտ, ավելի քան 200 մասնակից: Սա լավագույն խոսուն փաստն է, որ գալիս է ապացուցելու փառատոնի կարևորությունը»:

Է. Բարսեղյանի տեղեկացմամբ, այս տարի նույնպես շատ ակտիվ են մարզային ստեղծագործական միավորումներն ու անհատ ստեղծագործողները՝ հատկապես Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերը. ««Արտ Ֆեստը» մի հարթակ է, որ հնարավորություն է ընձեռում երիտասարդ արվեստագետներին՝ ռեժիսորներին, դերասաններին, նկարիչներին, քանդակագործներին, պրոդյուսերներին մեկ տանիքի ներքո ներկայացնել սեփական ստեղծագորոծություններն ու ծանոթանալ իրենց հասակակիցների աշխատանքներին: Ինձ ուրախացնում է այն, որ փառատոնի ավարտից հետո մասնակիցների ծանոթությունների արդյունքում ծնվում են համատեղ աշխատանքներ: Երբ մեկ տանիքի ներքո են հավաքվում երիտասարդ արվեստագետները, մշակութային ԲՈՒՀ-երի ուսանողները, դա անպայման բերում է դրական արդյունքի»:

Փառատոնի կազմակերպիչները հաշվի առնելով նախորդ տարվա փորձն ու այն հանգամանքը, որ այլ մասնագիտություններ ունեցող մարդիկ նույնպես ներկայացրել են գեղարվեստական արժեք ներկայացնող աշխատանքներ, որոշել են հնարավորություն ընձեռել, ոչ միայն պրոֆեսիոնալներին, այլև նրանց, ովքեր քայլում են արվեստի հետքերով և փնտրում գեղեցիկը. «Օրինակ` նախորդ տարի լուսանկարչության ոսկե մրցանակակիրը Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող էր: «Արտ Ֆեստը» ներկայանալու հնարավորություն է տալիս բոլոր ստեղծագործ երիտասարդներին: Եթե մենք առաջնորդվեինք միայն կայացած արվեստագետներին հարթակ տրամադրելու սկզբունքով, ապա` չէինք բացահայտի նոր անուններ, ըստ իս, դա կլիներ մի տեսակ արարողակարգային բնույթի միջոցառում: Կարծում եմ` սկսնակ արվեստագետին հարկավոր է ներկայանալու հնարավորություն տալ և ոգևորել: «Արտ Ֆեստը» որդեգրել է հենց այս սկզբունքը: Ի դեպ, սա չի նշանակում, թե «Արտ Ֆեստի» բոլոր մասնակիցները առաջին անգամ են մասնակցում նման փառատոների: Կան հայտատուներ, որոնք նույնիսկ միջազգային հարթակներում հիանալի հաջողություններ են արձանագրել: Բայցևայնպես, մեր փառատոնի գերակա առաքելություններից մեկը երիտասարդին առաջին քայլ անելու, վախը հաղթահարելու հնարավորություն տալն է: Իմ ուսուցիչը՝ Արմեն Մազմանյանը, ուսանողական տարիներին մեզ տալիս էր սխալվելու և շտկվելու հնարավություն: Մեծ մտածող Մահադմա Գանդին ասում էր. «Արժեք չունի այն ազատությունը, որը սխալվելու իրավունք չի տալիս»: Իսկ արվեստն, ըստ էության թռիչք է, ճախրանք, որ ունի ազատության պարտադիր նախապայման: Սա ես համարում եմ «Արտ Ֆեստ» փառատոնի կարևորագույն առավելություններից մեկը: Փառատոնը տալիս է համարձակորեն առաջին քայլն անելու հնարավորություն: Թող գան, ներկայանան, սխալվեն, թրծվեն: Միշտ պետք է երիտասարդ ստեղծագործողին ներկայանալու հնարավորություն տալ: Վստահ եմ, որ այդ փաստը դրականորեն կազդի նրանց հետագա ստեղծագործական կյանքին: Պետք է ոգևորել և թևեր տալ նրանց»:

Կազմակերպիչները նպատակ ունեն փառատոնը դարձնել համահայկական, սակայն. «Տեխնիկական պատրաստվածության առումով այդ հնարավորությունը ժամանակն իր հետ կբերի: Իսկ մինչ այդ` «Արտ Ֆեստը» կբացահայտի մեր հանրապետության սահմաններում ստեղծագործող նոր անուններ: Հայաստանյան մշակութային կյանքում իսկապես փառատոների պակաս կարծես թե չկա և ամեն փառատոն ունի իր կարևորությունը: Կարծում եմ` ցանկացած տոնակատարություն արդեն դրական է: Ժամանակն ինքն է որոշում ցանկացած երևույթի գոյության շրջանը: Վստահ եմ` քանի դեռ կան ներկայանալու ցանկություն ունեցող երիտասարդներ, արվեստագետներ` «Արտ Ֆեստը» իր կարևորությունը կպահպանի: Փորձում ենք ցուցադրությունները առավելագույն չափով դարձնել մասշտաբային, որպեսզի ընդգրկենք հանդիսականի առավել լայն շրջանակ, որ շատերին հասանելի լինի փառատոնային ընթացքը: Անցյալ տարի նկատելի էր հանդիսականի ակտիվություն: Հույս ունենք, որ այս տարի նույնպես հանդիսատեսով լեցուն դահլիճներ կունենանք: Ինչպես ասում են՝ ԱՌԱՋ ԱՍՏՎԱԾ»:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում