ՄՄ-Ի ԿԱԶՄՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆՔ և ԼԻՆԵՆՔ ԱՌԱՋԻՆԸ
Արխիվ 12-16ՄՄ-Ի ԿԱԶՄՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆՔ և ԼԻՆԵՆՔ ԱՌԱՋԻՆԸ
Այսօր ներքաղաքական իրավիճակը գեոպալիտիկ զարգացումների ենթատեքստում, կարդարացնի՞ իրեն նոր կառավարությունը թեմայով ասուլիսի ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց. «ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունն այժմ սրվում է, սակայն կարծում եմ՝ մինչև վերջ չի սրվի: Այս հակամարտության արդյունքում Հայաստանը տարածաշրջանում վերածվում է գեոստրատեգիական կարծր քարի, ուղղակի սա պետք է քաղաքականորեն կազմակերպել և ճիշտ օգտագործել»:
Լ. Շիրինյանը գտնում է, որ Ռուսաստանը տևականորեն խրվում է ուկրաինական պրոբլեմի մեջ և հարավկովկասյան ճակատը պահողը ԼՂՀ-ի և Ջավախքի հետ միասին դառնում է Հայաստանը::
ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանախոսը նշեց. «Պետք չէ գերագնահատել, կամ թերագնահատել ՀՀ-ի հնարավորությունները: Այս պարագայում Հայաստանը չի կարող մեկուսանալ ընդհանրապես, քանի որ Արևմուտքը ՀՀ-ին չի ընդունի առանց Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունենալու, իսկ դա մեր երկրին ձեռնտու չէ: Իմ կարծիքով ՄՄ-ի կազմում պետք է աշխատենք և լինենք առաջինը: Աշխարհի խոշորագույն իմպերիան մեզ ձեռք է մեկնել, և մենք պետք է օգտվենք դրանից և այդպիսով աշխատենք հզորացնել մեր պետությունը, սակայն լինենք ոչ թե ճորտի դերում, այլ գործընկերոջ: Պետք է նաև հասկանալ, որ ներկայիս ՌԴ էլիտան ինտելեկտուալներն են, որոնց հետ կարճ նարդի խաղալով հարց չես լուծի, ուստի պետք է մեր էլիտան էլ այդ մակարդակի հետ բանակցելու ունակություններ ունենա, այլ ոչ թե առևտրականի հոգեբանությամբ հարցերին մոտենա»,-հավելեց նա:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

