ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ՕՐԹՈԴՈՆՏՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Արխիվ 12-16ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ՕՐԹՈԴՈՆՏՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Այսօր իր աշխատանքն է սկսել մայիսի 3-4 Հայաստանում առաջին անգամ անցկացվող օրթոդոնտների միջազգային համագումարը, որի կազմակերպիչն է Հայաստանի Օրթոդոնտների ասոցիացիան: Կազմակերպիչների փոխանցմամբ, միջազգային համագումարին մեկ տասնյակից ավելի հայտնի օրթոդոնտներ Հայաստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Հունգարիայից և Թուրքիայից կներկայացնեն իրենց փորձն և օրթոդոնտիայում զարգացման նորագույն մոտեցումները, այդ թվում՝ ատամնաշարի և ծնոտների ձևախախտումների շտկման, նաև բարդ ախտորոշվող և բուժվող խանգարումների ժամանակ: Միջազգային մասնագետները կներկայացնեն նաև նոր սերնդի օրթոդոնտիկ սարքեր, եռաչափ ռենտգեն սարքավորումներ:
Օրթոդոնտիան այժմ էսթետիկ ատամնաբուժության ամենապահանջված ուղղություններից մեկն է, որը զբաղվում է ատամների և ծնոտի ուղղումով՝ հիվանդի արտաքին տեսքի և առողջության բարելավման նպատակով: Օրթոդոնտիկ բուժման շնորհիվ լուծվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ատամների ոչ ճիշտ դասավորությունը, ոչ ճիշտ կծվածքը կամ քունքստործնոտային հոդի հետ կապված խնդիրները:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

