ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ
Արխիվ 12-16ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԵՍՏՈՐԱՆ>> ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ

<Զարուհի> ամսագիրը հայտարարում է մրցույթ հայակական խոհանոցի <Լավագույն ռեստորան> անվանակարգում: Գնահատման չափանիշներն են՝
1. խոհանոցի որակը,
2. հայակական ճաշատեսակների բազմազանությունը,
3. ինքնատիպ ազգային կերակուրների առկայությունը,
4. ներքին կահավորանքի համապատասխանությունը ազգային ոճին,
5. արտաքին ձեւավորումը,
6. սպասարկման որակը,
7. մատուցողների հագուստի դիզայնը:
Մրցույթի ժուրիի կազմում են ինչպես ամսագրի լրագրողները այնպես էլ պրոֆեսիոնալ խոհարարներ ու դիզայներներ: Մրցույթը կտեւի մինչեւ սույն տարվա ավարտը՝ միջանկյալ, ամենամսյա ամփոփումներով: Միջանկյալ ամենամսյա ամփոփումների արդյունքում հաղթողները կստանան մեկ ամիս անվճար գովազի իրավունք www.zaruhi.com կայքում: Տարվա լավագույն ռեստորան ճանաչված մասնակիցը կստանա մեկ տարվա անվճար գովազդի իրավունք վերը նշված կայքում, ինչպես նաեւ <Զարուհի> ամսագրում, ինչպես նաեւ www.iravunk.com կայքում եւ <Իրավունք>, <Կոմսոմոլսկայա պրավդա>, <Արգումենտի նեդելի> թերթերում: Մրցանակներ են նախատեսված նաեւ առաջին հնգյակում տեղ գտած մասնակիցների համար:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

