Հրապարակվել է աշխարհի լավագույն ռեստորանների ցանկը, իսկ Հայաստանում մրցույթը շարունակվում է
Արխիվ 12-16Հրապարակվել է աշխարհի լավագույն ռեստորանների ցանկը, իսկ Հայաստանում մրցույթը շարունակվում է

Հրապարակվել է աշխարհի լավագույն ռեստորանների ցանկը, որոնք ներառվել են The World’s 50 Best Restaurants ամենամյա մրցանակաբաշխությունում:
Լոնդոնում տեղի է ունեցել The World’s 50 Best Restaurants 2014 մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությունը, որը թվով 12-րդն է: Մրցանակաբաշխությունը կազմակերպում է անգլիական The Restaurant Magazine ամսագիրը:
Գլխավոր իրադարձությունը համաշխարհային ռեստորանային ինդուստրիայում ամփոփում է նախորդ տարվա արդյունքները: Այս ցանկում բարձր հորիզոնականներ զբաղեցնող ռեստորանները ավտոմատ կերպով իրենց վրա են բեւեռում գեղեցիկ ու համեղ ուտելու սիրահար զբոսաշրջիկների ուշադրությունը:
The World’s 50 Best Restaurants-ի վարկածով Եվրոպայի լավագույն ռեստորանների հնգյակն ունի հետեւյալ տեսքը.
1 Noma – Կոպենհագեն, Դանիա
2 El Celler de Can Roca - Ժիրոնա, Իսպանիա
3 Osteria Francescana – Մոդենա, Իտալիա
4 Dinner by Heston Blumenthal – Լոնդոն, Մեծ Բրիտանիա
5 Mugaritz – Սան Սեբաստիան, Իսպանիա
The World’s 50 Best Restaurants-ը միայն աշխարհի լավագույն ռեստորանների ցանկ չէ: Առաջին 50-ից մեկը դառնալու համար պետք է ռեստորանը հեղինակային ոճ ունենա եւ մշտապես ինովացիոն մոտեցում ցուցաբերի աշխատանքի նկատմամբ, հաղորդում է nakonu-ն:
Իսկ Հայաստանում լավագույն հայկական խոհանոց մատուղող ռեստորանների մրցութ է հայտարարել <Զարուհի> ամսագիրը, որը ինչպես հայտնի է ունի խոհանոց հավելված: Մրցույթում գնահատվում են ինչպես մեր ազգային ճաշատեսակների պատրաստման որակը, բազմազանությունը, այնպես էլ ինքնատիպ ազգային կերակուրների առկայությունը ռեստորանի ճաշացանկում: Բացի այդ, գնահատվում է ռեստորանների ներքին կահավորանքը, արտաքին ձեւավորումը եւ սպասարկման որակը: Մրցույթի ժուրիի կազմում են ինչպես ամսագրի լրագրողները այնպես էլ պրոֆեսիոնալ խոհարարներ ու դիզայներներ:
Առայժմ մրցույթում առաջին հորիզոնականում է <<Թումանյան պանդոկ>> ռեստորանը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

