ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԱԾ Է
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԱԾ Է

Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է սկսվել: Սլավյանսկում արդեն փողոցային մարտեր են և պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրները հաղորդում են զոհերի ու վիրավորների մասին երկու կողմերից էլ:
Հիմա Սլավյանսկ փորձում են ծանր մարտական տեխնիկա մտցնել, իսկ ցուցարարները պատրաստվում են կենդանի վահան կազմել և թույլ չտան դա: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնական Կիևը Սլավյանսկի գրոհը կազմակերպել է երկրի Արևմուտքից բերված ռազմական ու ոստիականական ստորաբաժանումներով, իսկ համացանցում հայտնվել են տեսանյութեր, թե ինչպես են Դոնեցկի օդանավակայանում անհայտ պատկանելիության զինված խմբեր բեռնվում մեքենաների մեջ՝ օտարերկրյա զինվորական համազգեստներով:
Եթե այսպես շարունակվի, ապա հաշված ժամեր անց արյունահեղությունը կտարածվի նաև Հարավ-Արևելքի այլ քաղաքների վրա, իսկ եթե հաշվի առնենք, որ անգամ Ավակովն է իր ֆեյսբուքյան էջում անզորության կոչեր անում, որ չեն կարողանում Աջ Սեկտորի մարտիկներով բեռնված ավտոբուսները հեռու պահել Խարկով ու Դոնեցկ մտնելուց, ապա վախենամ, որ արդեն երեկոյան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր զոհեր լինեն: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

