«ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ՍՈՒՐԻՈ ԶԻՆՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԻՐԱԽԸ ՀԱՅԵՐՆ ԵՆ»
Արխիվ 12-16«ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ՍՈՒՐԻՈ ԶԻՆՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԻՐԱԽԸ ՀԱՅԵՐՆ ԵՆ»
«Կապված ապրիլի 24-ի հետ, երբ Սուրիո հայերը շատ սուր քննադատական արտահայտություններ հնչեցրեցին թուրք բարբարոսների հասցեին` կրկին անգամ ամբողջ աշխարհին հիշեցնելով իրենց կատարած 1915թվականի կոտորածների եւ անմարդկային արարքների մասին, ինքմստիքյան թրքական իշխանությունների կողմից ուղարկված զինյալ խմբավորումների հիմնական թիրախը դարձան»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Հալեպի հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը: Ապա հավելեց. «Դա է հիմնական պատճառը, որ վերջին օրերի սուրիո գրոհայինների կիզակետում հենց հայերն են, նրանց հիմնական կրակոցները այսօր էլ շարունակվում են ուղղված լինել հայկական տների, եկեղեցիների վրա»:
Վերապատվելիի հետ մայիսի 5-ին ժամը 12:00-ին «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի կունենա հանդիպում: Ուստի ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները կարող եք ուղել նրան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

