ԺԱՆ ԿԱԶԱՆՋՅԱՆ. «ՀՊԱՐՏ ԿԼԻՆԵՄ, ԵԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՄ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԿԱՐԵԼ»

Արխիվ 12-16

ԺԱՆ ԿԱԶԱՆՋՅԱՆ. «ՀՊԱՐՏ ԿԼԻՆԵՄ, ԵԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՄ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԿԱՐԵԼ»

Երեկ  Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվեց ֆրանսահայ հայտնի նկարիչ ԺԱՆ ԿԱԶԱՆՋՅԱՆԻ գործերի ցուցահանդեսը: Հատկանշական է, որ սա նկարչի առաջին ցուցահանդեսն էր հյարենիքում: Իսկ մինչ այս` Ժան Կազանջյանը ունեցել է ցուցահանդեսներ Փարիզում, Բեռլինում, Ժնևում, Նյու Յորքում և ոչ միայն:

Հայաստանում ցուցահանդես ունենալը նկարչի համար մեծ կարևորություն ուներ. Ըստ նրա, յուրաքանչյուր մարդու համար  կայուն  հիմք է հանդիսանում իր հողը: Ինչպես հենց ինքը` նկարիչն է նշում, այս  առաջարկին  ինքը  սպասում էր. «Առաջարկն ինձ համար սպասելի էր:Ես չափազանց խանդավառված եմ, որովհետև իմ մեծ ընտանիքի մեջ եմ, որն ինձ համար ամենագեղեցիկ բանն է, իսկ գեղեցկությունն  անսահման է»:

Իսկ իր նկարչական ուղղության մասին Ժան Կազանջյանն ասաց հետևյալը. «Ես միշտ հակում եմ ունեցել դեպի սյուրեալիզմը, այսօր էլ ներկայացված աշխատանքների մեջ կան այդ ուղղությանը պատկանող նկարներ»:

Ցուցադրված նկարներն իսկապես արվեստի գործեր էին, այդ գործերից յուրաքանչյուրը մի աշխարհ էր` խորը և հաճախ նույնիսկ անհասանելի: Ի տարբերություն նկարչի, ներկաները դժվարանում էին առանձնացնել որևէ նկար, որն իրենց առավել հարազատ էր. «Ինձ համար ամենահարազատ նկարը,-նշեց նկարիչը,- «Գիր, թե արծիվ»-ն է:Այս նկարի վրա բավականին երկար ժամանակ եմ աշխատել:Այն ներկայացնում է իմ մտքերը հայության մասին, իմ նպատակը:Ուզում եմ, որ մենք զվարթ լինենք, միշտ պարենք և այլևս չլացենք»:

«Pille ou face»` «Գիր, թե արծիվ» հսկայական եռանկարը բաղկացած է երեք մասից, իսկ միասին  դրանք ստեղծում են մեկ միասնություն:Այդ միասնությունը ներկայացնում է տիեզերքի մի մաս  իր չորս տարրերով`օդ, ջուր, հող և հուր: Պարողների արտացոլվող տեսիլքը մտածել է տալիս մարդկային արժեքների վաղանցիկության մասին:

Իր հայրենակիցներին միայն ուրախ և խաղաղ տեսնելու նկարչի ցանկությունն արտահայտվել է նրա վերը նշված նկարում: Սակայն մեզ` հայերիս համար ցավալի է, որ Ժան Կազանջյանն իր հայրենիքում ստեղծագործելու հնարավորություն դեռ չի ունեցել. «Ցավով պետք է նշեմ, որ հայրենիքում ստեղծագործելու հնարավորություն չեմ ունեցել: Շատ ուրախ և հպարտ կլինեմ, եթե ստացվի այնպես, որ կարողանամ նաև Հայաստանում նկարել»:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև նկարչի կինը, և նրա հարազատները Ֆրանսիայից:

Իսկ ցուցահանդեսը կգործի 2014թ. Մայիսի 2-ից 27-ը:

 

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում