ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ 10-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
Արխիվ 12-16ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ 10-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
«Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, մայիսի 7-ից հունիսի 3-ը կանցկացնի «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնը, որի մեկնարկը կտրվի Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Այդ մասին «Իրավունքը» տեղեկեցավ փառատոնի մամուլի ծառայությունից:
Համերգի ընթացքում կհնչեն Հենդելի, Վիվալդիի, Մոցարտի, Ռոսինիի ստեղծագործությունները: Համերգային ծրագիրը կներկայացնի Հայաստանի Պետական կամերային նվագախումբը՝ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Մենակատար՝ Վարդուհի Խաչատրյան (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա):
«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2005թ.-ին: Յուրաքանչյուր գարուն այն հայ հանդիսատեսին է ներկայացնում դասական երաժշտարվեստի գլուխգործոցներ՝ հայ և օտարազգի ճանաչված երաժիշտ-կատարողների մասնակցությամբ:
Փառատոնի հիմնադիրներն են Մարիամ Շահինյանը և Գարիկ Նազարյանը:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

