«Մեր նատուրոն բաշխո-ի». հաճընցիները ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի և Հաճընի հերոսամարտի նահա

Արխիվ 12-16

«Մեր նատուրոն բաշխո-ի». հաճընցիները ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի և Հաճընի հերոսամարտի նահատակների հիշատակը:


«Մեր նատուրոն բաշխո-ի»,-այսինքն` մենք ուրիշ ենք, ինչպես ասում են հաճընցիները. այս կարգախոսի ներքո ապրիլի 29-ին «Նարեկացի» արվեստի միության սրահում անցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդաջառ կազմակերպված միջոցառումը` նվիրված Հաճընի ութամսյա հերոսամարտին: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միությունը` հանձին ատենապետ Հովհաննես Գրիգորյանի: Ծրագիրը ներառում էր հայտնի ու սիրված երգիչների և համույթների (Դավիթ Ամալյան, Գուսան Հայկազուն և «Հայկազունք» համույթ, Անդրանիկ սարկավագ Մանուկյան և «Սասուն» համույթ, Արսեն Գրիգորյան) կատարումներ` ազգագրական, ժողովրդական, ռազմահայրենասիրական, Կիլիկիայի Հաճըն քաղաքի հերոսամարտին նվիրված փոքրիկ ֆիլմի ցուցադրություն, ինչպես նաև երեք հաճընցիների մեծարում` Համլետ Թուր-Սարգսյանի, Արուսյակ Մուշյանի և Լիպարիտ Ալմասակյանի: Ի դեպ` վերջինս ՀԽՍՀ վաստակավոր և Խորհրդային Միության սուզալողի ավագ մարզիչ է:

Երեկոյին ներկա էին ճանաչված հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչներ` ցեղասպանագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի գլխավոր ճարտարագետ Հակոբ Ալթունյանը, «Տրապիզոն-Արդվին-Բաթում» հայրենակցական միության նախագահ Լևոն Անդրիասյանը և այլք: Նրանցից ոմանք ստացան «Հաճըն» հայրենակցական միության պատվավոր անդամի կոչում, արժանացան պատվոգրի և շնորհակալագրի: Երեկոն վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը:

Միջոցառումը միտված էր ևս մեկ անգամ ինչպես մեզ, այնպես էլ աշխարհին ցույց տալու, որ Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ, և որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել, վկա` աշխարհասփյուռ հայերն ու տվյալ դեպքում` հաճընցիների սերունդները, ովքեր այսօր էլ բարձր են պահում հաճընցու պատիվը թե´ Սփյուռքում, թե´ Հայաստանում:

Ի դեպ` «Հաճըն» հայրենակցական միությունը Սփյուռքում ևս ունի մասնաճյուղեր, իսկ միության կենտրոնական վարչությունն Արգենտինայում է: Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը վստահեցնում է. «Մեր Միությունն ուժերի ներածին չափով փորձում է հավատարիմ մնալ հայրենակցական միությունների առաքելությանը, այն է` կապեր հաստատել «Հաճըն» հայրենակցական միության արտասահմանյան մասնաճյուղերի, ինչպես նաև` Արգենտինայի կենտրոնական վարչության հետ և համատեղել ջանքերն ազգային խնդիրների լուծման շուրջ` վառ պահելով հիշողությունը Հաճընի մասին և նոր սերունդներին հղելով հարազատ վայրերը մի օր անպայման վերադառնալու արդարացի պատգամը»:

Միջոցառման ընթացքում Հ. Գրիգորյանը «Հաճըն» հայրենակցական միության ինչպես տեղական, այնպես էլ Սփյուռքի մասնաճյուղերի կողմից հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Արդեն 21-րդ դարն է, սակայն աշխարհում կան ոչ միայն այնպիսի երկրներ, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությունը, այլև այնպիսիք, որոնք ժխտում են այն` որպես իրողություն: Այդ երկրներից մեկը տարածքային առումով Հայաստանի Հանրապետության հարևան Թուրքիայի Հանրապետությունն է` մեկ դար առաջ Հայոց ցեղասպանությունը մանրամասն ծրագրած և իրագործած երկիրը:

Արգենտինայի «Հաճըն» հայրենակցական միության կենտրոնական վարչության, ինչպես նաև Հունաստանի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հայաստանի մեր միությունների կողմից խստագույնս դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունն ու դրա վերաբերյալ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը և կոչ անում ընդունել Հայոց Ցեղասպանությունը:

Այսօր Թուրքիան, չնայած այլևայլ ոլորտներում գրանցած առաջընթացին, միևնույն է, իր վրայից չի ջնջի պատմության խարանն այնքան ժամանակ, մինչև չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, հիշողությունը հայի արյան մեջ է, և եթե Թուրքիան հետամուտ չլինի ճանաչման ու հատուցման գործընթացին, մենք մեր պահանջները` ինչպես բարոյական, այնպես էլ հողային, կտեղափոխենք իրավական հարթություն:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան ժխտողական քաղաքականության ավելի կատարելագործված դրսևորում: Պարո´ն Էրդողան, եթե խոսում եք Ցեղասպանության մասին, ապա բարի եղեք դեպքերը կոչել իրենց անունով. դրանք պարզապես 1915 թվականին տեղի ունեցած իրադարձություններ չեն, այլ ծրագրավորված կոտորածներ` հայ ազգի համար ունեցած կործանարար ու ողբերգական հետևանքներով: Այս ամենի անունն է ցեղասպանություն, և նույն ձեռագրի շարունակությունն այսօր Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններն են, որոնք ևս դատապարտելի են: Անշուշտ, Ցեղասպանության մասին բարձրաձայն խոսելն արդեն իսկ դրական քայլ է, սակայն խոսքը պիտի ճշմարիտ լինի:

Ուստի կոչ ենք անում թույլ տալ Ձեր երկրի ժողովրդին` թոթափել իրենց ուսերից ոճրագործություն իրականացրած ազգի ծանր լուծը, հատկապես եթե որդեգրել եք քաղաքակիրթ երկրներին վայել ճանապարհով ընթանալու քաղաքականությունը:

Մենք ողջունում ենք ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից օրերս Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը և հուսով ենք, որ ԱՄՆ-ը չի բավարարվի դրանով, իսկ Հայոց ցեղասպանությունն առայսօր չճանաչած երկրները, մասնավորապես` Հոլոքոստ տեսած Իսրայելը, օրինակ կվերցնեն և ճանաչմանն ուղղված քայլեր կփեռնարկեն, քանի որ Հայոց ցեղասպանության ժխումը կարող է հնարավորություն ստեղծել նորանոր Ցեղասպանությունների համար:

Եվս մեկ անգամ ցանկանում ենք շեշտել, որ մենք պահանջատեր ենք, և որ Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ: Կոտորածներին զոհ գնացած մոտ 35 հազար հաճընցիներից փրկված մոտ 400 հոգու` աշխարհով մեկ սփռված սերունդները պահանջում են Հայոց ցեղասպանության ճանաչում, դատապարտում և հատուցում:

Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միություն, ատենապետ` Հովհաննես Գրիգորյան

Արգենտինայի «Հաճըն» հայրենակցական միության կենտրոնական վարչություն

Հունաստանի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի «Հաճըն» հայրենակցական միություններ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում