ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՏԵՂԱՓՈԽԵԼ ԻՐԵՆ ԱՅԼ ՔԿՀ
Արխիվ 12-16ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՏԵՂԱՓՈԽԵԼ ԻՐԵՆ ԱՅԼ ՔԿՀ
Ինչպես հայտնի է օրերս <Վանաձոր> քրեակատարողական հիմնարկում 39-ամյա կալանավոր Արթուր Սմբատյանը մեխել է ոտքը: Նշենք, որ 30-ամյա Ա. Սմբատյանը ազատազրկման է դատապարտվել 2006 թ.-ից, սակայն նրա կալանքը երկարացվել է թմրանյութերի ապօրինի պահման համար: Ա. Սմբատյանը ամուսնացած է, խնամքին ունի մինչև 16 տարեկան երկու երեխա:
<Իրավունքի> հարցին՝ ի՞նչ պահանջ է ներկայացրել դատապարտյալը, ՀՀ ԱՆ ՔԿՀ հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը ասաց. <Պահանջում է իրեն այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխել>:
Պարոն Ղլեչյանի խոսքով. <Ապրիլի 29-ին կալանավորը մեխել էր ոտքը, աշխատակիցներն արագ հանել են մեխը, սակայն վերջինս հրաժարվում է բժիշկների օգնությունից, շտապօգնություն ենք կանչել, որի ծառայություններից նույնպես հրաժարվել է: Այսօր էլ փորձեցինք համոզել, որ քաղաքային հիվանդանոց տանենք, սակայն այնտեղ էլ է հրաժարվել բժշկական օգնությունից>:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

