ԱՃՈՒՐԴՈՒՄ ԿՎԱՃԱՌՎԻ «Like a Rolling Stone» ԵՐԳԻ ՁԵՌԱԳԻՐ ՏԵՔՍՏԸ
Արխիվ 12-16ԱՃՈՒՐԴՈՒՄ ԿՎԱՃԱՌՎԻ «Like a Rolling Stone» ԵՐԳԻ ՁԵՌԱԳԻՐ ՏԵՔՍՏԸ
Ամերիկացի հանրահայտ երաժիշտ ԲՈԲ ԴԻԼԱՆԻ լեգենդար «Like a Rolling Stone» երգի ձեռագիր տեքստը կվաճառվի Նյու-Յորքի աճուրդում, այս մասին գրում է New York Times թերթը:
Ձեռագրի վաճառքը, որը կազմակերպել է Sotheby's աճուրդի տունը, տեղի կունենա հունիսի 24-ին «Ռոքն-ռոլի պատմությունը» միջոցառումների շրջանակներում: Աճուրդի տունը ակնկալում է, որ ձեռագրերի վաճառքից կստանա 2 մլն դոլար: Եթե ձեռագիրը վաճառվի նման արժեքով ապա կսահմավի ռեկորդ ռոք-նախագծում, քանի որ 2010 թվականին The Beatles խմբին պատկանող նմանատիպ ձեռագիրը վաճառվել էր 1,2 մլն դոլարով:
«Like a Rolling Stone» երգերի հավաքածուն թողարկվել է 1965 թվականին, որն էլ երաժշտի համար դարձավ աշխատանքային ուղենիշ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

