ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ Ո՞ՒՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՍՎԱԾԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ Ո՞ՒՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՍՎԱԾԸ



Օրերս նշվեց հեղինակային իրավունքի միջազգային օրը: Հայաստանում այն կարծես այդքան էլ չհիշատակվեց, գուցեեւ հենց այն պատճառով, որ մեր երկրում այդքան էլ կայացած չէ հեղինակային իրավունքի ինստիտուտը:

Հեղինակային իրավունքների չպաշտպանված լինելու մասին հիմնականում բողոքում են երգիչ-երգչուհիներն ու երաժիշտները, որոնք էլ, վերջին շրջանում դադարել են բարձրաձայնել իրենց խախտված իրավունքների մասին:

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՕՐ ՕՐԻ ԲԱՐԴԱՆՈՒՄ Է ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԻՃԱԿԸ»

ԵՐԳԱՀԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ - Հեղինակային իրավունքներն են պատճառը, որ չեն արտադրվում ձայնասկավառակներ` հիմնակում այն վաճառքի դուրս չի գալիս, որովհետեւ, երգը թողարկվում է, միանգամից հայտնվում համացանցում ու վերջ, էլ ոչ ոք ցանկություն չունի ձայնասկավառակ գնելու: Պատկերացրեք, իմաստ էլ չկա արդեն: Գոնե դրսում համացանցում այդ հեղինակային իրավունքները պաշտպանված են. մարդը կարող է օնլայն տարբերակով գնել երգը: Իսկ Հայաստանում այն ընդհանրապես չի գործում, մարդիկ սովորել են, որ պետք է անվճար ներբեռնեն երգերը: Շատ քչերն են ուզում ունենալ ձայնասկավառակ, հիմնականում դա այն մարդիկ են, որոնց համար կարեւոր է ունենալ տվյալ արտիստի ձայնասկավառակը, կամ ավտոմեքենայում լսելու համար այդպես ավելի հարմար է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանված լինելուն, ապա նշեմ, որ մի քանի տարի առաջ ես խնդիր ունեցա եւ որեւէ պաշտպանություն չեմ ունեցել: Իհարկե, ոչ մի բանում չեմ մեղադրում Հայհեղինակին, որովհետեւ չեմ կարծում, որ այն այդպես հզոր կառույց է, որը կարող է պաշտպանել: Ինչ-որ առումով պաշտպանում է, բայց իմ դեպքում ոչ մ
ի բանով չպաշտպանեց: Այսինքն` զուտ խոսքեր էին, եւ տեսականորեն դրանից ոչինչ չփոխվեց: Ամեն դեպքում, դա մի քիչ բարդ է, ու միայն Հայհեղինակի եւ Հայաստանի խնդիրը չէ: Հիմա աշխարհում գնալով օր օրի բարդանում է հեղինակային իրավունքների վիճակը, քանի որ համացանցը գրավել է այդ ամբողջ բնագավառը, եւ մի քիչ դժվար է վերահսկման ենթարկել այդ ամբողջ վիճակը: Վստահ եմ, որ յուրաքանչյուր արտիստ` լինի` դրսի, թե` Հայաստանի, բախվել է այդ խնդրին: Երեւի թե, պետք չէ այդպես շատ ծանր դրան վերաբերվել, ուղղակի դա ուղիղ իմաստով մեր եկամուտներին է հարվածում:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՄԱՆ ՕՐԵՆՔ ԳՈՐԾՈՒՄ Է»



ԵՐԳԻՉ, ԵՐԳԱՀԱՆ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Իսկ Հայաստանում նման օրենք գործո՞ւմ է: Որ Հայհեղինակը գոյություն ունի, դա պարզ է, բայց հեղինակային իրավունքն ինչքանո՞վ է ընդհանրապես գործում Հայաստանում: Իմ երգերն այդպես շատ հեղինակություն չեն վայելում, ասենք` ենթադրենք, որքան ռաբիսը, դրա համար, ես այդ առումով մի քիչ ապահովված եմ: Իսկ ինչ վերաբերում է առհասարակ օրենքին, ինձ թվում է այն այդպես էլ չգործեց, եւ ո±ւր հասան` չգիտեմ: Ինչ-որ բաներ քննարկվում էր, առաջարկվում էր... Ես մի բան գիտեմ, ձայնասկավառակը, որպես այդպիսին, ընդհանրապես չի վաճառվում, որովհետեւ թողարկեցի, ու այն մնաց, վերջում նվիրել եմ մարդկանց: Այն ընդամենը այնքանով պետք եկավ, որ ծառայեց որպես այցեքարտ կամ նվեր, որպես բիզնես` ընդհանրապես չծառայեց իր նպատակին: Չնայած, որ ամբողջ աշխարհում այդպես չէ: Շուտով պատրաստ կլինի իմ 2-րդ ձայնասկավառակը, որը մտադիր չեմ որպես ձայնասկավառակ թողարկել: Երեւի թե, մոտ 100 օրինակ կտպեմ, որ նվիրեմ, երգը կլինի համացանցում: Կայքեր կան, որոնք պաշտպանված են, ունեն հստակեցված սիստեմ, որն աշխատում է ամբողջ աշխարհում, ամեն մի ներբեռնումից 99 ցենտ, որի մի մասը հեղինակներինն է, մի մասը կատարողինը: Ինձ թվում է` դա ամենաճիշտ տարբերակն է:



Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում