«ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԸ ԵՐԵՎԻ ԱՇԽԱՏԱՎՈՐ ՈՒ ԲԱՆՎՈՐ ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՆՇԱՆՆ ԷՐ»

Արխիվ 12-16

«ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԸ ԵՐԵՎԻ ԱՇԽԱՏԱՎՈՐ ՈՒ ԲԱՆՎՈՐ
ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՆՇԱՆՆ ԷՐ»


Մոտ 25 տարի առաջ Մայիսի 1-ը նշվում էր շուքով, թոռնիկները գույնզգույն փուչիկներով, տատիկ-պապիկների ձեռքերից բռնած` գնում էին շքերթի: Տարեցտարի շքերթը զիջեց դիրքերն ու կորցրեց իր իմաստը, փոխարենը` թողնելով միայն հուշեր: Այսօր հուշ է դարձել ոչ միայն շքերթը, այլեւ աշխատավորը, քանի որ այդ կերպարը իր դիրքերը զիջեց նաեւ մշակույթում: Եթե ժամանակին հատուկ պիեսներ էին գրվում աշխատավորի ու բանվորի մասին, ֆիլմեր էին նկարահանվում, երգեր էին գրվում ու նույնիսկ արձան տեղադրվում, ու մեծարվում դրանով, ապա այսօր նույնիսկ բանվորի արձան չունենք: Արձակագիր, դրամատուրգ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ կարծիքով դա գալիս է այսօրվա համակարգից.
-Ունեինք այդպիսի հմայիչ ֆիլմեր, ասենք` «Եռանկյունին»... Դե, դա կախված է համակարգից:


- Ի՞նչը խախտվեց այս ընթացքում:
- Այն երկրում գոնե հայտարարված էր, որ բանվոր` աշխատավոր դասակարգի երկիր է, եւ նման բաները արվեստագետներին պատվիրվում էին պետության կողմից:
- Իսկ այսօր Ձեզ ի՞նչն է խանգարում, որ Ձեր պիեսներում չի արտացոլվում բանվոր դասակարգը:
- Անձամբ ինձ խանգարում է «ազատությունը», այն ազատությունը, որը հետխորհրդային շրջանում բերեց անկախությունը: Գոնե գրականության ու արվեստի համար պատվերներ չկան, իսկ հոգու պատվերով գրել աշխատանքի մասին, գովերգել, դա մի քիչ պաթոսային է: Իհարկե, ոչ այն պատճառով, որ ես արհամարհում եմ աշխատանքը, ճիշտ հակառակը:
- Եթե ասենք` ինչ-որ պիես գրեք մի աշխատուժի մասին, դա չի բեմադրվի թատրոնում, կամ բեմադրիչները անուշադրությա՞ն կմատնեն:
- Գիտեք, պիեսն այն ժանրն է, որ պիտի այնուամենայնիվ, պատվիրվի: Ես հենց այնպես չեմ կարող նստել եւ գրել պիես, որը չի բխում, ասենք, իմ անձնական աշխարհայացքի, տրամադրությունների ու հետաքրքրությունների ոլորտից: Բայց, եթե պատվիրվի նման պիես, կարելի է եւ գրել ու ոգեւորվել:
- Իսկ տոնը, այնուամենայնիվ, իր դերը կատարո՞ւմ  է:
- Կարծում եմ` այսօր Մայիսի 1-ը իներցիոն տոն է, այն իր մեջ ոչ մի բան չի պարունակում, հատկապես մեր երկրի համար: Օրինակ` առավոտյան Ռուսաստանի շքերթն էի նայում եւ նրանց ոգեւորությունը: Ռուսատանում այդ տոնը իմաստ ունի, որովհետեւ նույնիսկ մեր աշխատավորը հիմա այնտեղ է աշխատում: Դրա համար այստեղ գովերգել այն աշխատանքը, որը չի երեւում, ինչ աշխատանք... Բանվորի արձանը երեւի աշխատավոր ու բանվոր հայի վերջին նշանն էր, այն էլ` հանեցին, բանվոր հայն էլ գնաց երկրից: Այսպես ասելը` թեթեւ, մակերեսորեն իր հետեւից բերում է այն կարծիքը, թե ես հայհոյում եմ աջ ու ձախ, բայց դրանք օբյեկտիվ պատճառներ են, օբյեկտիվ իրավիճակ: Չստացվեց, ինչ-որ բան խախտվեց, ինչ-որ մարդիկ գուցե մեղավոր էին, բայց ավելի շատ մեղավոր էր աշխարհաքաղաքական իրավիճակը, որը մինչեւ հիմա մեր օգտին չէ ու չի վերադառնում մեզ: Այլ առիթներով շատ եմ գնում այն գործարանները, որոնք շատ էժան վաճառվեցին 90-ականների սկզբին: Երբ գնում ես այնտեղ, այդ ափսոսանքը միանգամից խփում է դեմքիդ: Ահռելի տարածքներ են, հենց հիմա 3-րդ մասում կան այդ գործարանները, որոնք լքված են, ոչ ոք չի աշխատում: Ասենք մի քանի արտադրամաս վարձով տվել են ինչ-որ տպարանի, ու թերթ տպելու առիթով տեսել եմ. այգիներ, ցայտաղբյուրներ, նստարաններ... այդ բոլորն արված է, որպեսզի բանվորն իր ընդմիջմանը դուրս գա, նստի այդտեղ, հաց ուտի, այդ ջրից խմի: Բոլորովին ուրիշ վերաբերմունք էր եւ բնականաբար Մայիսի 1-ին էլ ոգեւորություն կապրեր, իսկ հիմա այս արդյունաբերական փլված իրավիճակի մեջ այդ տոնը մեզանում իներցիոն բնույթ է կրում: Չնայած ես դեմ եմ, որ այդ տոնը վերանա, թող տոնենք այնքան ժամանակ, մինչեւ կվերականգնվի այս ամենը, քանի որ այսպես մնալ չի կարող:
- Պարոն Խանջյան, իսկ հիմա ի՞նչ նոր գործերի վրա եք աշխատում:
- Նոր բեմադրվող պիեսներ ունեմ, մեկը` Սունդուկյան թատրոնում, որի առաջին բեմելը կլինի աշնանը, եւ մյուսը պիեսն էլ` Համազգային թատրոնում է, որը դեռեւս նախապատրաստական փուլում է, դեռ չեն սկսել բեմադրական աշխատանքները: Այդ երկուսն արդեն պատրաստ են ու ռեժիսորները պիտի աշխատեն: Բայց ես մի պիես ավարտեցի, որը կտպագրվի «Դրամատուրգիա» ամսագրում: Իսկ արդեն, երեւի թե կես տարի է` վեպի վրա եմ աշխատում եւ դեռ 2-3 տարի էլ կաշխատեմ այդ վեպի վրա: Ծանր բան է վեպը: Այ աշխատավոր մարդ եմ, այսօր նաեւ իմ օրն է, սա էլ է աշխատանք, արձակը, գրականությունը միայն ոգեշնչմամբ չէ, պիտի աշխատես ռեժիմով:
- Իսկ ի՞նչ թեմա է արծարծվում վեպում:
- Դե, կյանքն է, էլի... Այն վեպը, որի թեման, առավելապես սյուժետը հեշտ է ասել, սովորաբար հաջող վեպ չի լինում, այն պիտի մշուշների միջով գնա մինչեւ հստակվելը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում