ՀԱՅԿԱԿԱՆ ՙՍՄԷՏԱՆ՚-Ի ԱՌԵՂԾՎԱԾԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԿԱԿԱՆ ՙՍՄԷՏԱՆ՚-Ի ԱՌԵՂԾՎԱԾԸ


Ամեն ինչ տեսել էինք, բայց հայկական արտադրության ՙՍՄԷՏԱՆ՚` ոչ: Այո, այստեղ մենք քերականական սխալ չենք արելª հենց ՙՍՄԷՏԱՆ՚, Է տառով եւ ոչ` թթվասեր:
րդեն երկու օր է, ինչ համացանցում պտտվում է լուսանկար, որտեղ ներկայացված է ինչ-որ ՙABALI՚ ապրանքային նշանի վերագրվող այդ ապրանքատեսակը, (տես` լուսանկարը), որի վրա միակ տեսանելի հայերեն, ավելի ճիշտª հայատառ բառը արտադրատեսակն է` ՙՍՄԷՏԱՆ՚ (եթե, իհարկե, այդ լուսանկարը բնօրինակն է եւ ոչ ֆոտոմոնտաժի արդյունք, թեեւ այն մեզ ներկայացնողը հավաստիացնում է, որ այն իրոք բնօրինակն է):  Մի կողմ թողնելով այդ մակնշման քերականական կոպիտ սխալը, որն արդեն իսկ նշանակում է, որ այդ ապրանքն իրավունք չունի վաճառվել հայաստանյան վաճառակետերում, նշենք նաեւ, որ այս տուփի վրա առկա բազում այլ խախտումները եւս պետք է նման արգելք առաջացնեին, քանի որ հակասությունները` գործող օրենսդրության հետ, ակնհայտ են: Իսկ թե այս ամենից հետո ինչ բաղադրության հետ գործ ունենք, արդեն իսկ դառնում է առնվազն կասկածելի:
Պարզել, թե ով է այս ապրանքատեսակի հեղինակը, ինչով են բացատրվում այդ կոպիտ խախտումները եւ հատկապես հայատառ ռուսական ՙՍՄԷՏԱՆ՚ բառը, դեռ չի հաջողվում: Հուսալով, որ ի վերջո կգտնվի այդ առեղծվածային արտադրողը, առայժմ գտել ենք միայն այս տուփի վրա ներկայացված ՙABALI՚ ապրանքային նշանով այլ արտադրանքներ: Տարօրինակն այն է, որ դրանք գրանցված են ու հիմնականում վաճառվում են ԱՄՆ-ում: Եվ քանի որ հեռավոր ամերիկաներից թերեւս միայն խելագարը թթվասեր կներկրեր ու ՙՍՄԷՏԱՆ՚-ի անվան տակ կվաճառեր Հայաստանում: Մնում է միայն ենթադրել, որ խոսքը սովորական տեղական կեղծարարության մասին է: Կամ էլ, միգուցե, այդ ՙABALI՚-ի տերերը (ովքեր, ըստ ամենայնի, ունեն հայկական ծագում, քանի որ նրանց ամերիկյան տեսականու մեջ կա նաեւ մածուն) մտածել են իրենց բիզնեսը նաեւ Հայաստանում ծավալելու մասին: Բայց նույնիսկ այդ դեպքում, բազում հարցեր մնում են անպատասխան: Ինչեւէ, կփորձենք պարզել հայկական ՙՍՄԷՏԱՆ՚-ի այս առեղծվածը ու առաջին հերթին ստույգ ճշտել, որ խոսքը մոնտաժի մասին չէ: Հակառակ դեպքում, այնքան շատ կեղծիքների ու խախտումների մասին կարող է խոսք լինել, կառաջանա ոչ միայն այդ ապրանքն արտադրողների, այլ նաեւ վաճառողների պատասխանատվության անհրաժեշտություն:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում