ԲԱՄԲԱԿԵ ՓԱՅՏԻԿՆԵՐՈՎ ԱԿԱՆՋ ՉԵՆ ՄԱՔՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԲԱՄԲԱԿԵ ՓԱՅՏԻԿՆԵՐՈՎ ԱԿԱՆՋ ՉԵՆ ՄԱՔՐՈՒՄ

- Ամուսինս խնդիր ունի: Նա գանգատվում է ականջները մաքրող բամբակի փայտիկներից: Նշում է, որ ամեն անգամ մեծ դժվարությամբ է կատարում այդ հիգիենիկ պրոցեդուրան:

Խնդրում եմ, ասեք,  վտանգավո՞ր է, կարելի՞ է արդյոք մաքրել ականջները բամբակի փայտիկներով:


Հարցին պատասխանում է թիվ 2 բուժմիավորման ԼՕՌ բաժանմունքի վարիչ ՀԱՅԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ.


- Այնքան էլ անվտանգ տարբերակ չէ: Եթե ուշադրություն դարձնեք, բամբակե փայտիկների տուփին ընդգծված է. նախատեսված չէ ականջները մաքրելու համար: Սակայն մեր հանրությունն այն օգտագործում է որպես ականջները մաքրող միակ հիգիենիկ միջոց: Նշենք, որ փայտիկներով ականջը մաքրելիս` հնարավոր է անզգուշաբար ավելի խոր հատված տանելով` վնասել թմբկաթաղանթը: Ի դեպ, թմբկաթաղանթը հնարավոր է վնասել նաեւ մաքրելու ընթացքում: Ասենք` եթե ընթացքում կտրուկ գործողություն եղավ. հազ, փռշտոց եւ այլն: Իսկ թմբկաթաղանթը, ինչպես գիտեք, նուրբ կառուցվածք ունի եւ վնասվելու դեպքում կարող է բերել լսողության կորստի կամ իջեցման: Բացի այդ, մարդու ականջներում արտադրվող ծծմբական արտադրությունն ունի մի շարք կարեւոր հատկություններ, մասնավորապես` ականջի առողջության համար: Այն պահպանում է վարակներից, վիրուսներից, մանրէներից, որոնք կարող են ներթափանցել օրգանիզմ: Ծծմբական արտադրությունը վնասազերծում է այդ անցանկալի երեւույթների մուտքը օրգանիզմ: Ի դեպ, օրգանիզմն ունի ծծմբական արտադրությունը դուրս բերելու  հատկություն: Ուտելու, ծամելու ընթացքում, երբ ծնոտը շարժվում է, ականջախեցիներում կուտակված ծծմբական արտադրությունը ինքնաբերաբար դուրս է մղվում: Իսկ մաքրելու ու ամբողջովին արտադրությունը հեռացնելու դեպքում առաջին հերթին ունենում ենք պաշտպանողական ֆունկցիայի կորուստ, միկրովնասվածքների առաջացում, որոնց հետեւանքով կարող են օրգանիզմ ներթափանցել զանազան վարակներ: Ի դեպ, ականջներից ծծմբական արտադրության հաճախակի հեռացնելը կարող է բերել արտադրության շատացմանը: Սա էլ իր հերթին կարող խցանման պատճառ հանդիսանալ: Ուստի, հարգելի նամակագիր, սովորաբար մենք առաջարկում ենք հեռացնել ականջներում հավաքված ծծմբական արտադրությունը միայն տեսանելի հատվածից` որքան հասանելի է մարդու մատը: Խորհուրդ ենք տալիս հեռացնել այն լոգանք ընդունելիս` օճառով կամ շամպունով: Խցանում առաջանալու դեպքում պետք է դիմել բժշկի եւ անվնաս հեռացնել այն: Լվացումը կատարում է բժիշկ-ականջաբանը` հատուկ հականեխիչ լուծույթներով` հետագա բարդություններից խուսափելու համար:

 

Հարցին պատասխանել է նաեւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբույժ ՆՈՆԱ ԵՂՈՅԱՆԸ.


- Առհասարակ, ականջները մաքրելու համար գոյություն ունեն երկու տեսակի փայտիկներ` մինչեւ 1 տարեկան երեխաների համար` ծայրն ավելի կարճ է, շարունակությունն ավելի երկար, որպեսզի չվնասվեն երեխայի ականջները եւ 1 տարեկանից բարձր երեխաների համար, որոնք սովորական, մեզ հայտնի փայտիկներն են: Նորածինների եւ մինչեւ 1 տարեկան երեխաների ականջները կարելի է մաքրել միայն վերը նշված բամբակի փայտիկներով:

Սակայն 1 տարեկանից հետո խորհուրդ չի տրվում երեխայի ականջները մաքրել վերոնշյալ փայտիկներով, քանի որ թմբկաթաղանթը վնասելու հավանականությունն է մեծանում, չի բացառվում, որ փայտիկների վրա հավաքված ծծումբն  ավելի խոր տարվի` առաջացնելով խցանում: Ուստի, 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների ականջները պետք է մաքրել միայն տաք ջրով եւ չորացնել սրբիչով:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում