ՙԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑՎԱԾ Է ԶՐՈ ՄԱԿԱՐԴԱԿԻ՚
Արխիվ 12-16ՙԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՑՎԱԾ Է ԶՐՈ ՄԱԿԱՐԴԱԿԻ՚
Արդեն ավելի քան 20 տարի է, ինչ Մայիսի 1-ին Հայաստանում միայն կոմունիստներն են փորձում ինչ-որ կերպ տոնական շունչ հաղորդել: Եվ դա չնայած այն բանին, որ վերջին տարիներին այդ օրը կրկին իր տեղն է զբաղեցրել հայաստանյան պաշտոնական տոների շարքում եւ, որ տօնը նվիրված է աշխատավոր մարդուն:Ովքեր եւ ինչպես են Հայաստանում պաշտպանում աշխատավորների իրավունքները: Ինչ կապ կա աշխատավորների եւ արհմիությունների միջեւ: Այս հարցերի շուրջ փորձեցինք զրուցել իրավական եւ քաղաքական ոլորտի ներկայացուցիչների հետ:
ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ. ՙԱշխատավորների իրավունքները պաշտպանվում են Աշխատանքային օրենսգրքով: Արդյոք լինում են օրենքի խախտումներ. բնականաբարª այո: Եվ ընդհանրապես տարածված նորմ կա, որ աշխատվորների շահերը, բացի օրենքից, պետք է պաշտպանեն նաեւ աշխատավորական կոլեկտիվները (արհմիությունները): Կարծում եմ, որ եթե յուրաքանչյուրն իր տեղում լավ աշխատի, ժամանակի ընթացքում կհասնենք նրան, որ ամեն խնդիր կարգավորվի գործող օրենքներով: Մենք օրենքով ունենք սահմանափակումներ, որոնց նպատակն այն է, որպեսզի չխաթարվի աշխատողի իրավունքը: Սակայն այսօր ՀՀ-ում գործող արհմիությունների գործողությունները ես չեմ կարող գնահատել բարձր կամ միջին մակարդակի. նրանց աշխատանքը միջին մակարդակից ցածր է՚:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ. ՙԵթե համեմատենք նախորդ Աշխատանքային օրենսգիրքը այժմյան օրենսգրքի հետ, ապա պետք է արձանագրեմ, որ մենք ունենք բավականին բարելավում: Աշխատավորի իրավունքը պաշտպանելը գալիս է նաեւ աշխատավորից: Աշխատավորը պետք է շատ լավ տիրապետի իր իրավունքներին եւ պարտականություններին: Ուստի մենք պետք է կարողանանք իրազեկել մեր բոլոր աշխատողներին նրանց իրավունքների մասին, որպեսզի իրենք լինեն պաշտպանված: Արհմիությունների առումով եւս ունենք բավականին լուրջ անելիքներ, քանի որ արհեստակցական միավորումներն աշխատավորների շահերը պաշտպանելու առումով պետք է ունենան առանցքային դերակատարում, ոչ թե լինեն այս կամ այն կառույցին կից, այլ լինեն ավելի անկախ, համարձակ, կենսունակ եւ խնդիրներին արագ արձագանքող: Չնայած պետք է ասեմ, որ այստեղ մենք ունենք որոշակի տեղաշարժ, բայց, միեւնույն է, արդյունքները այդքան էլ գոհացուցիչ չեն՚:
Փաստաբան ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. ՙԵթե համեմատենք մեր աշխատանքային օրենսդրությունը օրինակ` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի աշխատանքային օրենսդրության հետ, կտեսնենք, որ ՀՀ-ում բավականին լավ իրավիճակ է ստեղծված. մեր աշխատանքային օրենսդրությունը պաշտպանում է ե°ւ աշխատողի, ե°ւ գործատուի իրավունքները: Սակայն դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք Աշխատանքային օրենսգրքի դրույթների չկիրառման բազում փաստեր: Այսինքնª խնդիրը աշխատանքային օրենսդրությունը չէ, այլ օրենսդրության պաշտպանությունը: Չկան կամ փաստացի չեն գործում այն մարմինները, որոնք պետք է հետեւեին, թե որքանով է աշխատավորի իրավունքները պաշտպանվում: Ինչ վերաբերում է արհմիությունների գործունեությանը ՀՀ-ում, ապա պետք է նշեմ, որ շատ բացասական եմ գնահատում այդ կառույցների աշխատանքը: Այդ ինստիտուտը գրեթե գոյություն չունի, եւ չեմ կարծում, որ առաջիկա տարիներին կգործի: Ուստիեւª գործատուները չարաշահում են իրենց իրավունքները, իսկ աշխատավորների իրավունքների պաշտպանությունը հասցված է զրո մակարդակի՚:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանակում սոցհարցում է իրականացրել` պարզելու համար, թե ինչ են մտածում քաղաքացիները` Հայաստանում պաշտպանվա±ծ են աշխատավորի շահերը՚ հարցի մասին, : Ստորեւ ներկայացնում ենք տվյալները.
1. Հայաստանում աշխատավորների իրավունքները հարյուր տոկոսով պաշտպանված են- 2%
2. Մեծ մասամբ պաշտպանված են, բայց խնդիրներ էլ կան- 7%
3. Համեմատած նախորդ տարիներին` կարելի է ասել, քիչ թե շատ առաջընթաց կա, բայց վիճակը հեռու է բավարար լինելուց- 22%
4. Մեզ մոտ աշխատավորների իրավունքները հիմնականում չեն պաշտպանվում- 69%
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

