ՙՙԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՚ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՕՐՈՔ... ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Արխիվ 12-16

ՙԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՚
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՕՐՈՔ... ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ


AMAP-ի` ՙՀայկական հուշարձանների ճանաչման ծրագիր՚ ՀԿ-ի տեղադրած վահանակների մասին շատ է խոսվել: Հայաստանի գրեթե բոլոր նշանավոր պատմական հուշարձաններում AMAP-ը, Viva Cell MTC-ի հետ համատեղ տեղեկատվական վահանակներ է տեղադրել` աղաղակող սխալներով լեցուն բովանդակությամբ: Այդ վահանակների վրա ՙստորագրել է՚ նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը` իր լոգոյով:
Երկու տարի առաջ ես դիմեցի Viva Cell-ին` Ախթալայի ամրոցի եւ եկեղեցու բակում տեղադրած վահանակների մեջ առկա պատմական սխալների հարցով, ինձ պատասխանեցին, թե տեքստերի հեղինակները Էջմիածնի միաբանությունից են... Անկախ այն բանից, թե տեքստերի հեղինակները միաբաններն են կամ մշակույթի նախարարության` առավելապես պատմական հուշարձանների տարածքում դուքյանաշինությունից գլուխ հանող խելոքները, եւ թե բովանդակությանն ինչքանով են միջամտել օտարերկրյա ֆինանսավորողները, կարծում եմ, այս խայտառակ վահանակներն անհրաժեշտ է անհապաղ ապամոնտաժել, քանի որ շատ զբոսաշրջիկներ Հայաստանն ու հայոց պատմությունը ճանաչում են այս աղճատված գրություններով, որոնք բնավ չեն համապատասխանում իրականությանը:
Օրերս Լոռու մարզի Դսեղ գյուղում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակից գնեցի նույն AMAP-ի հրատարակած ՙՀաղբատի վանք. պատմաճարտարապետական հուշարձաններ՚ գրքույկը` հայերեն եւ անգլերեն լեզուներով:
Չգիտեմ, այս գրքույկի գրածները համապատասխանո±ւմ են արդյոք Հաղբատավանքում տեղադրած վահանակների ինֆորմացիայի հետ, սակայն գրքույկում առկա գրառումները տարրական անգրագիտություն կամ տգիտություն անվանել` նշանակում է շատ մեղմ գնահատական տալ հայավնաս, հակագիտական այս նյութին: Ահավասիկ, մեջբերեմ մի քանի նախադասություն...
ա) Հաղբատի վանքի հիմնադրումը կապում են Աբաս Բագրատունու (929-953) թագավորության տարիների հետ, թեեւ վանքի ամենահին կառույցի` սբ. Նշան եկեղեցու շինարարությունը սկսվել է 976 թվականին:
Մինչդեռ Հայոց պատմիչներից եւ ոչ մեկը Հաղբատավանքի շինարարությունը չի կապել Աբաս Բագրատունու անվան հետ:
բ) Անիում Բագրատունիների թագավորության անկումից հետո, 1064 թվականին, վանքը քայքայման է գնում, ապա կրկին վերածնվում եւ շենանում է Բագրատունյաց Կյուրիկյան թագավորության հովանու ներքո` հատկապես Զաքարյանների օրոք:
Հինգերորդ-վեցերորդ դասարանի աշակերտն անգամ կարող է նկատել այս նախադասության ոչ միայն իմաստային ու շարահյուսական տկարությունը, այլեւ` պատմական փաստերի կեղծիքը: Անիի թագավորությունն անկում ապրեց 1045 թվականին` Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի դավաճանության արդյունքում: Կյուրիկյան թագավորությունը կար դրանից շատ առաջ եւ Հաղբատավանի գոյության վրա Անիի թագավորության անկումը ոչ միայն չազդեց, այլեւ որոշ իմաստներով հակառակ ազդեցություն ունեցավ. Լոռվա թագավորությունը դարձավ հայոց քաղաքական կենտրոնը, եւ Հաղբատի վանքը ավելի ծաղկում ապրեց: Իսկ Զաքարյանները Կյուրիկյան թագավորության հետ անմիջական կապ չունեին...
գ) Մոնղոլական արշավանքների նախօրեին` 1233 թվականին, Հաղբատի վանահայր Հովհաննես Մածնաբերդցին մոտակայքում Կայան բերդը կառուցեց, իսկ նրա զարմիկ Շահնշահ իշխանը, ում հայրը Սանահինում էր թաղված, բերդը հողին հավասարեցրեց...
Սա ոչ միայն տհասության եւ անգրագիտության արգասիք է` այլեւ պատմական փաստերի կեղծում: Խոսքը Զաքարե Ամիրսպասալարի որդու` Սարգիս Շահնշահ Զաքարյանի մասին է: Ստացվում է` վանահայրը բերդ է կառուցում, հայոց երկրամասի տերը` իշխանը հողին է հավասարեցնում: Իրականում Կայան բերդը կառուցվել է ավելի վաղ` 8-9-րդ դարերում, եւ նշված թվականին այն մասնակի վերանորոգվել է, շատ չանցած` ավերվել մոնղոլների կողմից:
դ) Սայաթ-Նովան զոհվել է` Հաղբատի վանքը պաշտպանելիս:
Մեկնաբանությունը կարծում եմ` ավելորդ է:
ե) Սմբատ Բ Տիեզերակալը (977-990) կոչված է Սմբատ Բ Նվաճող:
Սմբատ Բ-ն երբեւէ գահակալած ամենաթույլ հայ արքաներից էր: Տիեզերակալ է կոչվել` Անին շենացնելու եւ ՙՏիեզերական՚ քաղաք դարձնելու համար: Երեւբեւէ որեւէ նվաճում չի կատարել:
զ) Հաղբատի գրապահոցի հատակի մեջ տեղակայված կարասների մեջ ժամանակին գինի եւ կաթնամթերք էին պահում` ձեռագրերի պահպանության նպատակով խոնավության ապահովման համար:
Դարձյալ կեղծիք: Իրականում 18-րդ դարում Հաղբատի վանահայրերից մեկը գրապահոցի գրքերը որպես անպետք հնոտիք վառել է վանքի դիմացի հրապարակում եւ գրապահոցը վերածել պահեստի` բնամթերքով գանձվող հարկերը պահելու համար: Անգամ ծիծաղելի է գրքույկում մեջբերված բացատրությունը:
է) Սայաթ-Նովային Հերակլ Բ արքան վրաց արքունիքում դիվանագիտական աշխատանքի է ընդունել` օգնելու համաձայնագրեր կնքել երեք մրցակից թագավորությունների` Հայաստանի, Ադրբեջանի (խելքի աշեցեք-Վ. Ա.) եւ Վրաստանի միջեւ:
Գնահատականը թողնում եմ ընթերցողին:

ՎԱՀԵ ԱՆԹԱՆԵՍՅԱՆ
Պատմաբան,
գրող-հրապարակախոս

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում