ՙՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՉՀԱՎԱՏԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՉՀԱՎԱՏԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻՆ


ԱԺ պատգամավորները սկսել են առեղծվածային հայտարարություններ անել` օրերս կայացած ԱԺ նախագահի ընտրությունների արդյունքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել էին երկու թեկնածու` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ ինքնառաջադրված ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՙԱզատություն՚ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Արդյունքում ստացվել էր հետեւյալ պատկերը. 101 կողմ` հօգուտ արդեն նորընտիր ԱԺ նախագահ Գ.Սահակյանի, 3 կողմ` հօգուտ Հ. Բագրատյանի եւ քվեատուփում եղել են 2 անվավեր քվեաթերթիկ: Սակայն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության ՀՀՇ-աֆիկացված պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը պնդում են, թե քվեարկել են Հ. Բագրատյանի օգտին: Թե այս դեպքում, եթե չասենք` ստում, ապա ով է փորձում այլակերպել իր քվեարկությունը ու, այնուամենայնիվ, չի քվեարկել ինքնաառաջադրված թեկնածուի օգտին, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ տեսակետը.
-Իսկ Ձեզ ով է ասել, որ Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկել:
- Բայց չէ որ նա սովորություն ունի իր քվեարկությունը ապացուցել լուսանկարած քվեաթերթիկի միջոցով:
- Այս անգամ նա չի լուսանկարել: Նախ` ես չգիտեմ` ինչու է մամուլը որոշել, թե նա լուսանկարել է, եւ երկրորդ` ամենեւին էլ կասկածի տակ չեմ դնում մեր գործընկերների քվեարկությունը, ի տարբերություն ոմանց, բայց լուսանկարել կարելի է մեկ բան, իսկ քվեատուփ կարելի է նետել այլ բան: Շեշտում եմ հատուկ, որ խոսքս չի վերաբերում Նիկոլ Փաշինյանին, բայց առհասարակ քվեարկության արդյունքների մասին խոսելիս` թող մտածեն բոլորը, թե ով խնդիր ունի Գալուստ Սահակյանի օգտին քվեարկելու, կամ ով խնդիր ունի չքվեարկելու, ով կարող է որեւէ բանով կաշկանդված լինել, ով կարող է կաշկանդված չլինել: Հետեւաբար, ինձ համար վիրավորական է թվում արդեն այն հարցը, որն ուղղված է ինձ կամ իմ մի շարք գործընկերներին` քվեարկության արդյունքների մասին, թե ինչպես են քվեարկել: Մեկը` ես արժանապատվությունիցս ցածր եմ համարում ընդհանրապես այդ թեմայի շուրջ խոսելը, քանի որ հարցը չի առաջացել հանրության մեջ: Իմ բոլոր կողմնակիցները շատ լավ գիտեն, թե ինչպիսին կարող է լինել եւ եղել է իմ քվեարկությունը: Եվ քվեարկությամբ չէ, որ պայմանավորվում է որեւէ բան, այլ գործողություններով, քաղաքական կուրսով, անելիքով, բացասական երեւույթների, թալանի, կոռուպցիայի, չարաշահումների, հակաժողովրդական որոշումների դեմ պայքարով եւ որպես այլընտրանք` պետականանպաստ, ժողովրդանպաստ որոշումներ կամ նախագծեր առաջադրելով: Եվ եթե ինչ-որ մեկը կարող է երաշխավորել, բացառապես Հանրապետական պատգամավորներից բաղկացած 7 հոգանոց խմբի, հաշվարկի եւ քվեաթերթիկները մշակելու ընթացքի ու արդյունքի բացարձակ անշեղում լինելը, ապա ես չեմ համաձայնի:
- Ի վերջո, ում եք հակված ավելի հավատալու` Ալեքսանդր Արզումանյանի±ն, թե± Վահան Բաբայանին:
- Հինգ քվեաթերթիկ է եղել, որոնք չեն հաշվարկվել հոգուտ Գալուստ Սահակյանի: Թե ինչպես են այն երկուսը դարձել անվավեր, եւ արդյոք ընդամենը այդ երկուսն են անվավեր դարձել, թե` ոչ, չգիտեմ: Անկեղծ ասած, ինձ շատ քիչ է հետաքրքրում, որովհետեւ ունեմ իմ պատկերացումները: Բայց ես վստահ եմ, որ Վահան Բաբայանը, ճիշտ այնպես, ինչպես եւ ես, քվեարկել է Գալուստ Սահակյանի դեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.-
Ի դեպ, նշենք, որ այս քվեարկությանը քվեաթերթիկը լուսանկարելու նիկոլփաշինյանական ավանդույթը փոխանցվել էր Ալ. Արզումանյանին:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում