ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ.Հայոց Աշխարհ
Արխիվ 12-16ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

|
ՖԻՆՆԱԽԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է |
|||
|
Ֆինանսների նախարարությունը հաստատել է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ֆինանսական չարաշահումների մասին լուրերը:
Նախօրեին կառավարությունը հաստատեց պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության՝ 2013 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ ֆինանսների նախարարության հաշվետվությունը, որում բավական մեծ տեղ է հատկացված նաեւ «Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսական գործունեությանը: Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը պարզել է, որ թատրոնի տնօրինությունը, օրինակ, կանխամտածված ցածր եկամուտ է ցույց տվել, ինչի շնորհիվ մշակույթի նախարարությունից չհիմնավորված բարձր սուբսիդիաներ է ստացել: Օրինակ` տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտները հաշվարկելիս մեկ տոմսի միջին գինն ընդունվել է նախորդ տարիների փաստացի միջին գնից էլ ցածր: Արդյունքում` էականորեն նվազեցվել է տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտների գումարը, որն էլ իր հերթին հանգեցրել է բյուջեից լրացուցիչ սուբսիդիաների տրամադրմանը: Բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում ստացված եկամուտները զգալիորեն գերազանցել են կանխատեսված չափը: Իսկ պետական բյուջեից ֆինանսավորված սուբսիդիայի 4.5 մլն դրամը թատրոնի ղեկավարությունը չի էլ ծախսել, բայց ո՛չ հաշվետվություններում է ցույց տվել, ո՛չ էլ բյուջե է վերադարձրել: Պարզվել է նաեւ, որ թատրոնը որոշ ներկայացումների դիմաց գումար է ստացել, բայց բեմադրությունը չի իրականացրել: |
|||

