ՙՉէ, ԲՀԿ մի ասա, կրակ ու պատիժ ասա:

Արխիվ 12-16

Չէ, ԲՀԿ մի ասա, կրակ ու պատիժ ասա: Ահա ինչ հայտարարություն արեց ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ օրինագծերից մեկի մասին. ՙԱյո մեր երկու  գործընկերները` Միքայել Մելքումյանն ու Գուրգեն Արսենյանը պաշտպանում են այս նախագիծը, եւ մենք միանշանակորեն հարգում ենք մեր գործընկերների տեսակետը: ԲՀԿ խմբակցությունում հարցի քննարկումից հետո որոշվեց քվեարկությանը չմասնակցել, սակայն միաժամանակ ասվեց, որ մեր երկու պատգամավորներն ազատ են իրենց ընտրության մեջ ու կարող են կողմ քվեարկել՚: Լավ, ի վերջո սա կուսակցություն է, թե կուսակցություն չէ, որ ինչ-որ տարօրինակաբար շատ են ՙազատ՚ քվեարկությունները: Միքայել Մելքումյանն էլ, դրա առնչությամբ ասում է. ՙԱզգային ժողովն այն տեղը չէ, որտեղ կայացվում են արմատական քաղաքական որոշումները, եւ մենք ազատ ռեժիմ ենք թողել՚: Բա, գրողը տանի, էլ որ մի տեղն է հիմնական քաղաքական գործընթացների վայրը, համ էլ արդյո±ք ձեզ ժողովուրդը նրա համար չի ընտրել, որ հենց Ազգային ժողովում ու հենց սկզբունքային քաղաքական դիրքորոշումներով հանդես գաք: Ի վերջո, դա ձեզ համար խորհրդարա±ն է, թե± զվարճանքի ակումբ:
ՙԱսելով հո չի, բոլորս հետեւել ենք ընտրություններին: Ամեն ինչը օրինականության սահմաններում ա արվել: Ես մի հատ ուզում եմ իմ հարցը տամ` էդ ո±ւմ հետաքրքրությունն ա, ո±ւմ շահն ա էսօր, որ Օպերայի թատրոնը չաշխատի: Ո±վ ա ուզում: Այսինքն, մեր հասարակությանը, բոլորին ավելի ձեռ ա տալիս, որ, երբ պրոբլեմներ են լինում, լուծումներ չստանան: Հետո, հենց էդ խնդիրները լուծվեն, մենք սկսում ենք ասել` ինչի ենք սենց արել, ինչի նենց չենք արել: Ես համարում եմ, որ մեր թատրոնի ընտրությունները, որ կարող էին ընտրություններ չլինել, որովհետեւ մեր խնդիրը նա էր, որ գործընթացը թափանցիկ լինի... Ցանկացած մարդ կարա ցանկացած բան ասի, բայց հո տենց չի±: Նայելով, ուսումնասիրելով, կարաք համոզվեք, որ դա արդարացի գործընթաց ա՚: Ի±նչ եք կարծում, սա ո±ւմ խոսքն է: Ոչ ավել, ոչ պակաս սա մեջբերում է մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ասուլիսային խոսքից: Հիմա հասկացա±ք, հարգելի ընթերցող, թե զարմանալիորեն ում շնորհիվ է այդքան աղտոտվել բառապաշարը հեռուստատեսությունում, գրական ստեղծագործություններում, դե, ՙՖեյսբուքի՚ մասին չենք էլ խոսում: Այդքան սարսափելի չէր լինի, եթե այդպիսի բառապաշարով արտահայտվեր որեւէ այլ պաշտոնյա, բայց եթե երկրի մշակույթի նախարարը հրապարակավ օգտագործում է նույն ժարգոնը, ինչ, ասենք, կանաչի վաճառողը, ապա` էլ ի±նչ մշակույթ, էլ ի±նչ բարեկիրթ խոսք, պարզապես, թող եւ փախիր:
Բոլորս գիտենք, Մայիսի 1-ը որպես աշխատավորական տոն: Բայց, օրինակ, կան նաեւ մարդիկ, ովքեր գործազրկության բարձր մակարդակի միակ մեղավոր պետությանը չեն համարում: Այսպես, մեր երիտասարդների մեղքի բաժինն է դրանում տեսնում երիտասարդ երկրապահ ակտիվիստ Էդգար Խաչատրյանը. ՙԱյո°, Հայաստանում կա աշխատանքի խնդիր, բայց այն արտահայտությունը, որ աշխատանք չկա, իրականությանը չի համապատասխանում: Եթե երիտասարդը կանգնում է տան առջեւ կամ բակում ու ասում է, որ գործ չկա, այստեղ խնդիրը հենց նրա մեջ է: Աշխատանք կա, ուրիշ հարց է, դուք կցանկանա±ք անել այդ գործը, դուք ձեր պատվից վեր չե±ք համարի արդյոք այդ աշխատանքը: Համաձայն եմ` հաճախ արած գործի չափով չեն վճարվում մարդիկ, հաճախ աշխատում են ավելի շատ ու անում են, ավելին քան նախատեսված է աշխատանքային պայմանագրով, եթե, իհարկե, այդ պայմանագիրը գոյություն ունի, բայց իմ կարծիքով` չաշխատելուց աշխատելը լավ է՚: Բայց, անշուշտ, կզարմանաք նաեւ, երբ իմանաք, որ Մայիսի 1-ը նաեւ աշխարհում առաջին ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐԻ ծննդյան օրն է: Ուղիղ 174 տարի առաջ` 1840 թվականի մայիսի 1-ին Անգլիայում թողարկվեցին աշխարհի առաջին նամականիշները:
Այն, որ թուրքից ավելի վատ կարող է լինել միայն թուրքը, օրերս հաստատվեց Բաքվում: Այսպես, երբ կալանավորվել էր իրավապաշտպան Լեյլա Յունուսը, ոստիկանությունում նրան զուգարան ուղեկցում էին ոչ թե կին, այլ տղամարդ ոստիկաններ, ու մի բան էլ ցինիկ էին հետը վարվում: Եվ ինչ մեկնաբանություն դրան տա շրջանային ոստիկանապետ ԻՍՄԱՅԻԼ ԱՍԱԴՈՎԸ: Նա առանց այլեւայլության հայտարարել է, որ Լեյլա Յունուսը կին չէ եւ ադրբեջանցի չէ, այլ հայ է, եւ ավելացրել. ՙՆրա կյանքին վերջ կտամ եւ արյունը կխմեմ: Ինչպես նրանք են վարվել մեր հազարավոր հայրենակիցների հետ՚: Դե ինչ, դա հերթական անգամ հաստատեց, որ թուրքն անկախ իր բնակության վայրից եւ ժամանակից չի կարող մարդ դառնալ: Ու այս պարագայում ամենազարմանալին ոչ թե մեր կենսաբանական թշնամու բնութագիրն է, այլ որ սրանց հետ հաշտության, համատեղ ապրելու, ՙքիրվայություն՚ անելու մասին խոսողներ են դեռ մնացել: Հիմա ով է ավելի վտանգավոր` կոնկրետ թուրքը, թե մեր զգոնությունը բթացնող այդ վայ-հայերը:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում