ՙՀՅԴ-Ն ՉԳԻՏԻ` ՆՇԵ՞Լ Է ՄԱՅԻՍԻ 1-Ը, ԹԵ` ՈՉ
Արխիվ 12-16ՀՅԴ-Ն ՉԳԻՏԻ` ՆՇԵ՞Լ Է ՄԱՅԻՍԻ 1-Ը, ԹԵ` ՈՉ
Ինչպես գիտենք, Մայիսի 1-ը` Աշխատանքի եւ աշխատավորության օրը, առավել հարազատ է ՀՅԴ-ին եւ ՀԿԿ-ին` որպես ընկերավարական եւ համայնավարական կուսակցություններ: Թե ինչպե±ս տոնը նշեցին Դաշնակցություն կուսակցության կարկառուն ներկայացուցիչները, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ:
- Պարոն Վարդանյան, բարեւ Ձեզ:
- Հազար բարեւ:
- Նախ շնորհավորում եմ` Մայիսի 1-ի կապակցությամբ:
- Շնորհակալ եմ, Ձերը` նույնպես:
- Մի հարց ունենք Ձեզ` տոնի հետ կապված...
- Ես Ձեր հարցերին չեմ պատասխանում...
- Այդ դեպքում մի ճշտում, ՀՅԴ-ն ինչ-որ կերպ նշել է Աշխատավորության օրը:
- Չեմ խոսում...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Այստեղից կարելի է եզրակացնել երկու տարբերակ` կա°մ ՀՅԴ-ն լավ էլ նշում է, բայց առանց Ա.Վարդանյանի, կամ էլ, երբ դաշնակը խմած է, իր համար տոն է, եւ հատուկ առիթներ պետք չեն:

