ՙԱՇԽԱՏԱՎՈՐԻ ԿԵՐՊԱՐԸ ՈՉՆՉԱՑՎԵՑ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՀԱՆՎԵՑ ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԸ՚
Արխիվ 12-16«ԱՇԽԱՏԱՎՈՐԻ ԿԵՐՊԱՐԸ ՈՉՆՉԱՑՎԵՑ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՀԱՆՎԵՑ ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԸ»
ԽՍՀՄ-ում Մայիսի 1-ը երկար տարիներ պետական հիմնական տոներից էր: Սակայն Հայաստանի անկախության առաջին տարիներին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման ՙթեթեւ ձեռքով՚ տոնը չեղյալ համարվեց: Հետագայում ձեւավորված նոր կառավարությունն այս տոնը վերականգնեց` կոչելով Աշխատանքի օր, որն այսօր նշում են, չգիտես ինչու, միայն կոմունիստները: Տոնի առթիվ «Իրավունքը» զրուցեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
-Ընկեր Սարգսյան, ինչպե՞ս այս տարի նշեցին կոմունիստները Մայիսի 1-ը:
- Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հավաքվեց Սարյանի արձանի մոտ եւ մայիսմեկյան ավանդական քայլերթով, կարմիր դրոշներով, նվագախմբով շարժվեց Ռուսաստանի դեսպանատան մոտ:
Այնտեղ ՀՀ-ում ՌԴ դեսպանին փոխանցվեց ՀԿԿ-ի նամակը` եւս մեկ անգամ հայտնելով մեր սատարումը Եվրասիական ինտեգրմանը եւ ուկրաինական հարցում ՌԴ որդեգրած քաղաքականությանը: Հետո տոնն ամփոփվեց տոնական միջոցառումներով:
- Հետաքրքիր է, տարեցտարի քայլերթի մասնակիցների թիվն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում:
- Սա միայն կոմունիստների տոնը չէ, այն ողջ ժողովրդինն է: Եվ դրա համար էլ կոչվում է Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Պետք է ուրախությամբ նշեմ, որ` այո, տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է: Միայն ցավալին այն է, որ քայլերթի մասնակիցների մի մասը գործազուրկ են եւ չեն կարող տոնը լիարժեք իրենցը համարել:
- Արդյոք աշխատավորի կերպարն այսօր արտացոլված ու գնահատված է մեր իրականության մեջ:
- Մեզանում աշխատավորի կերպարը ոչնչացվեց այն ժամանակ, երբ հանվեց Բանվորի արձանը...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

