ՙԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ

Արխիվ 12-16

ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ


Մեր քաղաքականամերձ շրջանակները ու հատկապես ՙծակ պրոֆեսոր՚ փորձագետները շատ են սիրում տեղեկատվական ինտրիգի կամ ավելի պարզ ասած` ՙմուտիլովկայի՚ ոճը: Հիմա համակարգչային մկնիկը համացանցի որ անկյունի վրա էլ դնես` անպայման կկարդաս, թե նորանշանակ կառավարության կեսը ՙՔոչարյանի մարդիկ՚ են, որ նախարարական պաշտոնները լքած մարդիկ հատկապես նրանք էին, ովքեր հակաճառել էին Քոչարյանին եւ այլն: Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ ենթադրում է, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա մեծ քաղաքականություն, ոչ ավել, ոչ պակաս, հեղաշրջման միջոցով: Այսինքն` մարդուն նաեւ սահմանադրական կարգի դեմ հանցագործության մտադրություն են վերագրում: Բայց արդյոք ՀՀ երկրորդ նախագահը այդպիսի ենթադրությունների տեղիք է տալիս:  

ՀՀԿ-Ի ՎՃՌՈՐՈՇ ԴԵՐԸ ԱՆՎԻՃԵԼԻ Է ԱՌԱՋԻԿԱ 10 ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դե, պարզ է, թե ինչ նպատակով են այդպիսի գաղափարներ անընդհատ խցկում տեղեկատվական դաշտ, փորձում սկզբում վիրտուալ հարթությունում, իսկ դրա միջոցով հետո արդեն` հանրության ուղեղում նյութականացնել Քոչարյանի վերադարձը: Ինքը` երկրորդ նախագահը, հստակ չի ասում` ուզում է վերադառնալ, թե` ոչ (թերեւս չուզել չի կարող), բայց հանրային կարծիքը փորձում են պատրաստել նրան, իբր Քոչարյանը ներկա է` որպես վճռորոշ փաստ: Պարզ է, որ շատ-շատերը կան, ովքեր կենսականորեն շահագրգռված են նրա վերադարձով կամ դրա հետ առնվազն հույսեր են կապում, սակայն դա, մեղմ ասած, հեռու է իրականությունից, ու ամենեւին էլ քաղաքական իրողությունը չի հանգում ՙՍարգսյանը գնացող է, Քոչարյանը` եկող՚ բանաձեւին:
Հարցում պարզություն մտցրեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով, հարկ է հիշեցնել, արտահայտում է ՀՀԿ-ի եւ ՀՀԿ-ի առաջնորդի տեսակետը:
Ըստ Շարմազանովի` ՙՀանրապետական կուսակցությունն ապագա տասնամյակում շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքական համակարգի առաջատար: Ապագա տասնամյակում որոշիչը լինելու է ՀՀԿ-ն եւ այն լինելու է Հայաստանի քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը՚: Այսինքն` այն հարցը, թե 2018-ին ով է կանգնելու պետության ղեկին, որոշվելու է Մելիք-Ադամյան փողոցում գտնվող  ՀՀԿ կենտրոնական գրասենյակում:
Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ եւ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությանը. ՙՄասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն առ այն, որ նա որեւէ ժամկետում եւ որեւէ ձեւաչափում չի հավակնելու պետության ղեկը վերցնելուն, փաստացի նոր քաղաքական խաղի կանոնների հայտարարում էր, որը մինչեւ վերջ դեռեւս գիտակցված չէ:
Ի±նչ է ասել նախագահը, նա նշել է, որ ինքը չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, եւ եթե սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենանք պառլամենտական համակարգ, ապա նա չի հավակնում նաեւ վարչապետի պաշտոնին: Ավելին` նախագահը հստակ նշել է, որ, իր կարծիքով, մեկ մարդը երկու անգամից ավել չպետք է հավակնի վերցնել պետության ղեկը: Իրականում այս պարագրաֆում խստացված ու կանխորոշված է Հայաստանի նոր իրականությունը, որը թելադրվում է ապագա տասնամյակի համար:
Նվազելու է մեկ մարդու դերը քաղաքականության մեջ, եւ կտրուկ ավելանալու է քաղաքական կուսակցությունների դերակատարումը: Պետք է նշեմ, որ կան մարդիկ, գործիչներ, որոնք այս քաղաքական իրականությունը մինչեւ վերջ չեն գիտակցում եւ կաշվից դուրս են գալիս իրենց ապագայի մեջ դիրքավորվելու, որը ժպիտ է առաջացնում՚:
Այսինքն` ՀՀԿ-ն ամենապարզ ձեւով հնչեցնում է հետեւյալ ուղերձը. առաջինը` ՀՀԿ-ն դառնում է ինստիտուցիոնալ իշխող կուսակցություն, երկրորդը` 2018-ին ՀՀԿ-ն ու ՀՀԿ-ի նախագահը, այսինքն` ՀՀ գործող նախագահը, որոշելու են, թե ում է փոխանցվելու պետության ղեկը, երրորդը` ոչ ոք երկու անգամից ավել պետություն չի ղեկավարելու, չորրորդը` նա, ով հավակնում է քաղաքական մեծ դերակատարության, պետք է բարձրացնի սեփական կուսակցության դերը եւ կուսակցության միջոցով պարզ ու թափանցիկ հայցի ընտրողների վստահությունը, այլ ոչ թե հույսը դնի ստվերային խարդավանքների սխեմաների վրա:
Հասկանալի է, որ այդ հայտարարությանը պետք է հաջորդեր ընդդիմադիրաայլընտրանքային աղմուկը, իբր երկիրը գնում է դեպի տոտալիտարիզմ, ինչը հնչեցրեց մասնավորապես ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Եվ պարզ է աղմուկի պատճառը` ստվերային խաղերը չեն անցնելու, տարատեսակ ՙքաղաքագիտական վերլուծությունները՚ ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելու վերաբերյալ բանի պիտանի չեն, իշխանափոխության փուլային, փաթեթային, փուլա-փաթեթային, մասնակի կամ ամբողջական տարբերակների մասին խոսակցությունները պատկանում են քաղաքական հեքիաթների դասին:

ՙՔԱՌՅԱԿԻ՚ ՃԳՆԱԺԱՄԸ

Միասնական ՙքառյակի՚ մասին խոսակցությունները այժմ ավելի շուտ կրում են ֆորմալ, այլ ոչ թե գործնական բնույթ: Նույնիսկ քաղաքական կատարյալ ձախողակ Րաֆֆի Հովհաննիսյանն արձանագրեց, որ միասնաբար գործելու հեռանկար ՙքառյակում՚ չկա: Ու ՙքառյակի՚ ամենածանրաքաշ կուսակցության` ԲՀԿ-ի պարագայում, պարզ է դառնում, որ ամեն ինչ բավականին կանխատեսելի է: Այսպես, ըստ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանի` ՙԿարծում եմ, մի փոքր համբերելուց հետո Գագիկ Ծառուկյանը պետք է թիմի համար եւ առաջին հերթին հասարակության համար հստակ ձեւակերպի ստեղծված նոր պայմաններում ու շարունակվող հին խնդիրների պարագայում իր տեսակետները, գործունեության քաղաքական օրակարգը` առանց խուսափելու որեւէ սուր հարցադրումից: Վստահ եմ, միայն այսպես հնարավոր կլինի վերջակետ դնել անորոշությունների փուլին՚:
Այսինքն` նույնիսկ ԲՀԿ-ի ՙգաղափարախոսները՚ չգիտեն, թե ինչ շարունակություն պետք է լինի: Տարբեր ՙտեսություններ՚ են մոգոնվում: Առաջինն այն է, որ իբր Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը ԲՀԿ-ի ու ՙքառյակի՚ հաջողությունն էր, եւ ակտիվ գործողությունների փուլին քաղաքականությունում հաջորդում է ՙհանդարտ՚ փուլը, ու հենց այդ ՙհանդարտությունն՚ է պայմանավորել այդպես սահուն կերպով Գալուստ Սահակյանին առատորեն քվեներ տալը:
Իսկ երկրորդը արդեն ծիծաղ է հարուցում: ԲՀԿ-ական պատգամավորները իրար հերթ չտալով պնդում են, որ կամ քվեարկել են Հրանտ Բագրատյանի օգտին, կամ քվեարկել են Գալուստ Սահակյանի դեմ: Այսինքն` սարքվում է ներկայացում, որով փորձում են հսկայական խմբակցությունով տեղավորվել երեք բագրատյանական եւ երկու անվավեր քվեաթերթիկների մեջ: Դե, Բագրատյանին կողմ քվեարկած կլինի հաստատ ինքը` Բագրատյանը, Ալիկ Արզումանյանն էլ նկարել է սեփական քվեաթերթիկը, միաժամանակ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ քվե է տվել Բագրատյանին: Բայց անգամ եթե ենթադրենք անհնարինը` որ Բագրատյանն ինքն իր օգտին չի քվեարկել, Նիկոլ Փաշինյանին համարենք ստախոս, Ալիկ Արզումանյանին էլ մեղադրենք, թե ՙՖոտոշոփ՚ ծրագրով է սարքել իր քվեաթերթիկի լուսանկարը, էլի այդ դժբախտ 5 քվեաթերթիկի մեջ ԱԺ-ի թիվ 2 խմբակցությունը չես խցկի: Ու ծնվեց հեքիաթը, իբր ԲՀԿ-ից 11 պատգամավոր ձայն են տվել Բագրատյանին, բայց հաշվիչ հանձնաժողովը կեղծել է արդյունքները: Դա էլ է լրիվ ծիծաղելի, Գալուստ Սահակյանը հո լրացուցիչ 11 քվեի հույսին չէր մնացել, ի վերջո կարող էր անցնել այդ օրը ԱԺ-ում ներկա ՀՀԿ խմբակցության 68 ներկայացուցիչների քվեով... Եվ, բնական է, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի արձագանքն այդ հեքիաթներին. ՙԻնձ շատ քիչ է հետաքրքրում` իրենք ինչ են ասում: Ես հրապարակել եմ այն, ինչ եղել է քվեատուփում:  Բարի լինեիք գալ, ներկա լինել հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման աշխատանքներին: Մենք բոլորի համար ստեղծել էինք մասնակցության հնարավորություններ, բայց չեկան, բոյկոտեցին: Հիմա ե±ս եմ մեղավոր, որ իրենք չգիտեն, թե ինչ են անում՚:
Եվ ահա հաջորդ օրը բիզնես ոլորտին վերաբերող մի օրինագծին, որի հիմնական գաղափարները մշակվել էին ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի կողմից, եւ որի վերաբերյալ դրական են արտահայտվել ե°ւ ինքը` Մելքումյանը, ե°ւ ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանը, հանկարծ ԲՀԿ-ն պատասխանեց բոյկոտով... Հիմա ի±նչ է տեղի ունենում` վճռորոշ քվեարկություններին ԲՀԿ խմբակցությունը խելոք-խելոք մասնակցում է հենց ՀՀԿ-ի ցանկացած ձեւով, իսկ ճակատագրական նշանակություն չունեցող հարցերում աղմուկ են բարձրացնում, ընդդիմադիր միավորներ հավաքում եւ այլն: Դժվար չէ կանխատեսել, որ մայիսի 12-ի արտահերթ նիստին նոր կառավարության ծրագիրը բավականին հանգիստ հաստատվելու է, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի վարքագիծը մոտավորապես նույնը կլինի, ինչ Գալուստ Սահակյանի ընտրության ժամանակ:
Ինչ վերաբերում է մյուսներին, ապա ՀԱԿ-ի հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել, ՙԺառանգությունն՚ էլ ե°ւ որպես կուսակցություն, ե°ւ որպես խմբակցություն, մեղմ ասած, միասնությամբ չի փայլում: Միասնական ու հստակ հանդես են գալիս դաշնակները, բայց նրանց պարագայում էլ թիվ մեկ հռչակված առաջնահերթությունը սահմանադրական բարեփոխումներն են: Հենց այդ բարեփոխումներն են այն ոլորտը, ուր լրիվ սպասելի է ՀՀԿ-ՀՅԴ սերտագույն համագործակցությունը:
Իսկ թե ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ինչքան պոպուլիստական քվեներ կհավաքեն համապետական ընտրությունների ժամանակ` այլ հարց է: Համենայնդեպս, փոքրաթիվ ՕԵԿ խմբակցության ընդդիմադիր վարքագծին ՀՀԿ-ն հաստատ ավելի հանգիստ կվերաբերվի, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա քաղաքական վարքագծի ՙփուլային սրացումները՚ դժվար թե շատ մեծ տեղ են տալիս ընդդիմադիր ընտրազանգվածի համակրանքը շահելու համար: Ի վերջո, թեեւ ցանկացած ժողովուրդ սիրում է խաբվել, բայց ոչ մի ժողովուրդ էլ անվերջ խաբվող չէ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում