ՙԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ°Ն Է ՊԵՏՔ ԴԱՐՁՆԵԼ ՕՐՎԱ ՀԵՐՈՍ
Արխիվ 12-16ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ°Ն Է ՊԵՏՔ ԴԱՐՁՆԵԼ ՕՐՎԱ ՀԵՐՈՍ
Մայիսի 1-ը Հայաստանում եւ աշխարհի հարյուրից ավել երկրներում նշվում է որպես աշխատավորների տոն: Այս թեմայով Evrazesnews.am կայքը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:-Տարիներ առաջ մայիսի 1-ը նշվում էր մեծ շուքով եւ ցնծությամբ, այժմ Հայաստանում նման ոգեւորություն չի նկատվում: Ի±նչ կասեք այս մասին, արդյոք կարիք չկա առավել ուշադրության արժանացնել այս տոնը:
- Իհարկե, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս տոնին, քանի որ մեզանում պետք է էլ ավելի արժեւորվի աշխատանքը, աշխատավորը: Բոլոր ասպարեզներում պետք է գնահատել աշխատավորներին, ովքեր իրենց հացը վաստակում են սեփական քրտինքով: Բանվորին, գյուղացուն, մշակութային գործչին... Նրանց է պետք դարձնել օրվա հերոսը:
Մեր երկրին անհրաժեշտ են արդյունավետ աշխատանք, լավ աշխատողներ, որպեսզի ծաղկեցնենք, զարգացնենք, հարստացնենք մեր երկիրը:
- Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանում պահպանվեց մայիսմեկյան հանդիսավոր արարողությունների ավանդույթը, իսկ Հայաստանում` ոչ այդքան, ինչի± հետ կարելի է դա կապել:
- Աշխատավորության գաղափարը` որպես երկրի հիմք, ավելի շատ պահպանվեց Ռուսաստանում: Մեր երկրում ավելի շեշտադրվեց բիզնեսը. համարվում էր, որ բիզնեսն է երկիրը պահում, սակայն երկիրը պահում է ժողովուրդը` աշխատավորը, եւ կարեւոր է դա հասկանալ ու գնահատել:
Բիզնեսը պետք է զարգացվի, իհարկե, բայց պետք է զարգացվի արդյունաբերական բիզնեսը, որպեսզի բացվեն նոր աշխատատեղեր: Պետք է վերականգնել Բանվորի արձանը, աշխատանքի գաղափարախոսությունը, անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը աշխատավորի հանդեպ:
- Ինչ եք կարծում, որքանո±վ են այսօր Հայաստանում պաշտպանված աշխատողների շահերը:
- Օրենքով աշխատավորի շահերը քիչ թե շատ պաշտպանված են, բայց մենք տեսնում ենք պարզապես ստրկատիրական մոտեցում աշխատողների նկատմամբ: Աշխատանքի տեսչությունն ասես զբաղված լինի աշխատավորների դեմ կատարված հանցագործությունների կոծկմամբ: Մարդկանց հետ չեն կնքվում աշխատանքային պայմանագրեր, աշխատողները շատ հաճախ շահագործվում են, իսկ աշխատանքի տեսչությունն ամեն ինչ անում է` այս ամենի բացահայտումները կոծկելու համար:

