ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ.ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Արխիվ 12-16




ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

թերթի նախորդ համարում անդրադարձել էին ՀՀ Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի եկամուտներին. նախորդ տարի նա հայտարարագրել է 3 մլն. դոլար: Իսկ Բերբերյանի թոշակառու մայրը անցած տարի 100.000, իսկ կինը 150.000 դոլարի նվիրատվություններ են ստացել: Ավետիս Բերբերյանը նաեւ «Կայմ» հեռուստաընկերության տնօրենն է: Ավետիս Բերբերյանը պատասխանեց մի քանի հարցերի.

- Պարոն Բերբերյան,  ինչպե՞ս եք կուտակել 3 մլն. դոլար:

- Կարող եք բացել «Կայմ» հեռուստաընկերության հարկային մուծումները ու կտեսնեք, որ 2011 թ.-ին 1 միլիոն 429 հազար դոլար հարկ է վճարվել, 2010-ին՝ նույնքան: Այսինքն` հարկ վճարվում է շահութահարկի տեսքով ու այդ շահույթը չի թաքցվում:

- Ինչքա՞ն ժամանակում կուտակեցիք 3 մլն. դոլար:

- Մինչ 2011 թ.-ը՝ պաշտոնը ստանձնելը, ես 2005, 2006, 2007, 2008 թվականներին բավականաչափ եկամուտ ունեցել եմ, մինչ պաշտոն ստանձնելը ես հարուստ մարդ եմ եղել: Դուք պետք է ողջունեք, որ ես բարեկամների, հարազատների անունով գումարներ չեմ կուտակում:

- Ու՞մ նկատի ունեք:

- Որեւէ մեկին նկատի չունեմ: Առհասարակ նման երեւույթ կա:

- Ձեր կինը 150.000, իսկ մայրը 100.000 դոլար նվիրատվություններ են ստացել: Ումի՞ց են այդքան ճոխ նվիրատվություններ ստացել:

- Ես ինձանից եմ այդ գումարները փոխանցել մորս ու կնոջս: Նվիրատվությունը իմ կողմից է եղել:

- Նախագահի աշխատակազմում այլ մարդիկ կան, որոնց մայրերին կամ զավակներին նվիրատվություն է կատարվել մեծ չափի գումարներ: Սա ի՞նչ է նշանակում:

- Եթե ես ծնողիս փող եմ տալիս, ըստ այդ հայտարարագրի նորմերի, համարվում է նվիրատվություն իմ կողմից: Չեք կարող դա այլ կերպ ձեւակերպել:

- Ձեր եկամտի քանի՞ տոկոսն է կազմում աշխատավարձը որպես նախագահի օգնական:

- Ճիշտն ասած՝ ստույգ տվյալ տալը կդժվարանամ, չեմ հաշվել:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում