ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԱՄՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է ԱՄՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ


«Մեզ հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նոր կապեր ունի ԱՄՆ հայ համայնքի հետ: Սոցկայքերի գրառումները նույնիսկ աչքի տակով անցկացնելով` հասկանալի է դառնում, որ ամերիկացի համանախագահը նախընտրում է ավելի շատ շփումներ ունենալ ԱՄՆ հայ համայնքի հետ»,-հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը:

Ազիմովի հայտարարության մեջ Ուորլիքը սուր քննադատության է ենթարկվում. «Պարոն Ուորլիքը իրեն թույլ է տալիս ազատ մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, որոնք ընկած են հակամարտության կարգավորման հիմքում: Ամերիկացի համանախագահի որոշ արտահայտություններ առահասարակ կրում են սադրիչ բնույթ: Իսկ առաջարկը, որով առաջարկվում էր քննարկել, թե ինչ օգուտ կարելի է քաղել Ուկրաինայում տիրող իրավիճակից Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար, չի դիմանում քննադատության:

Այս ամենը թույլ է տալիս մեզ կոնկրետ ենթադրություններ անել ամերիկացի համանախագահի նպատակների և դիրքորոշման վերաբերյալ:

ԶԼՄ-ները հայտնում են, որ ամերիկացի համանախագահը պատրաստվում է այսօր ելույթ ունենալ հայկական համայնքի կողմից կազմակերպված «Ճանապարհ դեպի առաջ և  ինքնորոշում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար» թեմայով միջոցառման ժամանակ: Այս միջոցառմանը մասնակցելն արդեն ինքնին անթույլատրելի է միջնորդի համար»:

Հայտարարության վերջում Ազիմովը ասել է. «Վերնշյալ փաստերը թույլ են տալիս ադրբեջանական կողմին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին անվստահություն հայտնելու և նրա հետ աշխատելուց հրաժարվելու համար: Մենք դիմում ենք ԵԱՀԿ գործող նախագահին` պահանջելով ետ  կանչել Ջեյմս Ուորլիքին համանախագահությունից: Ջ. Ուորլիքը այլ ընտրություն չթողեց մեզ»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում