Բանվորին, գյուղացուն, մշակութային գործչին... նրանց է պետք դարձնել օրվա հերոսը
Արխիվ 12-16Բանվորին, գյուղացուն, մշակութային գործչին... նրանց է պետք դարձնել օրվա հերոսը
http://gazeta.am/index.php/hy_AM/news/18/16773-banvorin--gyouxacoun--msakoutayin-gorccin-nranc-e-petq-darcnel-orva-herosehayk-babouxanyan.html
Մայիսի 1-ը Հայաստանում և աշխարհի հարյուրից ավել երկրներում նշվում է որպես աշխատավորների տոն:
Այս թեմայով Evrazesnews.am կայքը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հետ:
-Տարիներ առաջ մայիսի մեկը նշվում էր մեծ շուքով և ցնծությամբ, այժմ Հայսատանում նման ոգևորություն չի նկատվում: Ի՞նչ կասեք այս մասին, արդյո՞ք կարիք չկա առավել ուշադրության արժանացնել այս տոնը:
-Իհարկե, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս տոնին, քանի որ մեզանում պետք է էլ ավելի արժևորվի աշխատանքը, աշխատավորը: Բոլոր ասպարեզներում պետք է գնահատել աշխատավորներին, ովքեր իրենց հացը վաստակում են սեփական քրտինքով: Բանվորին, գյուղացուն, մշակութային գործչին... նրանց է պետք դարձնել օրվա հերոսը:
Մեր երկրին անհրաժեշտ են արդյունավետ աշխատանք, լավ աշխատողներ, որպեսզի ծաղկեցնենք , զարգացնենք, հարստացնենք այն:
-Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանում պահպանվեց մայիսմեկյան հանդիսավոր արարողությունների ավանդույթը, իսկ Հայաստանում՝ ոչ այդքան, ինչի՞ հետ կարելի է դա կապել:
-Աշխատավորության գաղափարը՝ որպես երկրի հիմք, ավելի շատ պահպանվեց Ռուսաստանում: Մեր երկրում ավելի շեշտադրվեց բիզնեսը. համարվում էր, որ բիզնեսն է երկիրը պահում, սակայն երկիրը պահում է ժողովուրդը՝ աշխատավորը և կարևոր է դա հասկանալ ու գնահատել:
Բիզնեսը պետք է զարգացվի, իհարկե, բայց պետք է զարգացվի արդյունաբերական բիզնեսը, որպեսզի բացվեն նոր ախատատեղեր: Պետք է վերականգնել բանվորի արձանը, գաղափարախոսությունը, անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը աշխատավորի հանդեպ:
-Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են այսօր Հայսատանում պաշտպանված աշխատողների շահերը:
-Օրենքով աշխատավորի շահերը քիչ թե շատ պաշտպանված են, բայց մենք տեսնում ենք պարզապես ստրկատիրական մոտեցում աշխատողների նկատմամբ: Աշխատանքի տեսչությունն ասես զբաղված լինի աշխատավորների դեմ կատարված հանցագործությունների կոծկմամբ: Մարդկանց հետ չեն կնքվում աշխատանքային պայամանգրեր, աշախտողները շատ հաճախ շահագործվում են, իսկ աշխատանքի տեսչությունն ամեն ինչ անում է այս ամենի բացահայտումները կոծկելու համար:

