Աշխատավորներին է պետք դարձնել օրվա հերոս

Արխիվ 12-16

Աշխատավորներին է պետք դարձնել օրվա հերոս

http://evrazesnews.am/index.php/news/16/13054-asxatavornerin-e-petq-darcnel-orva-heros-hayk-babouxanyan.html

Ինչպես գրում է http://evrazesnews.am/-ը Մայիսի 1-ը Հայաստանում և աշխարհի հարյուրից ավել երկրներում նշվում է որպես աշխատավորների տոն:

Այս թեմայով  Evrazesnews.am կայքը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հետ:

-Տարիներ առաջ մայիսի մեկը նշվում էր մեծ շուքով և ցնծությամբ, այժմ Հայսատանում նման ոգևորություն չի նկատվում: Ի՞նչ կասեք այս մասին, արդյո՞ք կարիք չկա առավել ուշադրության արժանացնել այս տոնը:

-Իհարկե, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս տոնին, քանի որ մեզանում պետք է էլ ավելի արժևորվի աշխատանքը, աշխատավորը: Բոլոր ասպարեզներում պետք է գնահատել աշխատավորներին, ովքեր իրենց հացն աշխատում են սեփական քրտինքով: Բանվորին, գյուղացուն, մշակութային գործչին... նրանց է պետք դարձնել օրվա հերոսը:

Մեր երկրին անհրաժեշտ են արդյունավետ աշխատանք, լավ աշխատողներ, որպեսզի ծաղկեցնենք , զարգացնենք, հարստացնենք մեր երկիրը:

-Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանում պահպանվեց մայիսմեկյան հանդիսավոր արարողությունների ավանդույթը, իսկ Հայաստանում՝ ոչ այդքան, ինչի՞ հետ կարելի է դա կապել:

-Աշխատավորության գաղափարը՝ որպես երկրի հիմք, ավելի շատ պահպանվեց Ռուսաստանում: Մեր երկրում ավելի շեշտադրվեց բիզնեսը. համարվում էր, որ բիզնեսն է երկիրը պահում, սակայն երկիրը պահում է ժողովուրդը՝ աշխատավորը և կարևոր է դա հասկանալ ու գնահատել:

Բիզնեսը պետք է զարգացվի, իհարկե, բայց պետք է զարգացվի արդյունաբերական բիզնեսը, որպեսզի բացվեն նոր ախատատեղեր:  Պետք է վերականգնոել բանվորի արձանը, գաղափարախոսությունը, անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը աշխատավորի հանդեպ:

-Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են այսօր Հայսատանում պաշտպանված աշխատողների շահերը:

-Օրենքով աշխատավորի շահերը քիչ թե շատ պաշտպանված են, բայց մենք տեսնում ենք պարզապես ստրկատիրական մոտեցում աշխատողների նկատմամբ: Աշխատանքի տեսչությունն ասես զբաղված լինի աշխատավորների դեմ կատարված հանցագործությունների կոծկմամբ: Մարդկանց հետ չեն կնքվում աշխատանքային պայամանգրեր, աշախտողները շատ հաճախ շահագործվում են, իսկ աշխատանքի տեսչությունն ամեն ինչ անում է այս ամենի բացահայտումները կոծկելու համար:

evrazesnews.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում