ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱԼԵՊՈՒՄ ԵՐԿՈՒ ՀԱՅ Է ԶՈՀՎԵԼ
Արխիվ 12-16ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱԼԵՊՈՒՄ ԵՐԿՈՒ ՀԱՅ Է ԶՈՀՎԵԼ
Այսօր Հալեպի հայաբնակ թաղամասերի հրթիռակոծության և ականանետային կրակոցների հետևանքով երկու հայ է զոհվել, կան վիրավորներ, հայտնում է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը: Ապրիլի 29-ին հրազենային վնասվածքից զոհվել է Րաֆֆի Հեքիմյանը, իսկ ապրիլի 30-ին, ռազմական գործողությունների հետևանքով՝ Սիրիայի բանակում ծառայող հայ զինվոր 25-ամյա Ուիլյամ Մակարյանը: Քարեն Էփփե թաղամասում հրթիռակոծության հետևանքով էլ վիրավորվել է երկու հայ: Բեկորային վնասվածքներ է ստացել դպրոցական Խաժակ Ժամկոչյանը, որի վիճակը բժիշկները կայուն են գնահատում:

