«ԵՐԵՔ ՔՈՒՅՐԵՐԸ» ՄՆԱԼՈՎ ԿԵՐՊԱՐԻ ՄԵՋ` ՉԴԻՄԱՑԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

«ԵՐԵՔ ՔՈՒՅՐԵՐԸ»  ՄՆԱԼՈՎ ԿԵՐՊԱՐԻ ՄԵՋ` ՉԴԻՄԱՑԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ


«Թատրոն X» հանրապետական փառատոնի շրջանակներում օրերս «Համազգային» թատրոնի բեմում տեղի ունեցավ Ա. Չեխովի «Երեք քույր» պիեսի բեմականացումը` Տաթեւ Մխիթարյանի եւ Նանե Հովսեփյանի մեկնաբանությամբ: Նրանք նաեւ 3 քույրերից 2-ի դերակատարներն էին: Դերակատարներ, ովքեր այնքան էին ապրում դերով ու ձուլվել էին կերպարին, որ այդպես էլ չկարողացան դերից դուրս գալ, թողնել աստղային փառքն ու տարերքը, որին, անկեղծ ասած, չենք էլ պատկերացնում, թե երբ են հասցրել արժանանալ այս «արվեստագետները», համենայնդեպս այդպես էին անվանում իրենք իրենց: Մեղքը երեւի արդեն կայացած այն մասնագետներինն Էր, ներկայացման ավարտից հետո, քննարկման ժամանակ, գովերգում էին մարդու, «արվեստագետի» այդ տեսակին:

Եվ, մինչ աղջիկները հիացական հայացքներով ու դեմքներին մեծամտական արտահայտությամբ սպասում էին հաջորդ` իրենց մեծարող կարծիքին, տեղի ունեցավ հակառակն ու անսպասելին… Երաժշտագետ ՆԵԼԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ քննադատական խոսքը խոցեց աղջիկներին. «Կողմնակից չեմ այն պիեսներին, որոնք շեղվում են իսկական գեղարվեստական ստեղծագործությունից: Շատ ժամանակակից տեսքով աչոնիկներ եք, ինչո՞ւ չխաղաք «Երեք քույր», չէ որ մենք էլ դեպ Մոսկվա ու դեպ ԱՄՆ ենք գնում: Եթե այն, ինչ դուք արեցիք, Չեխով եք անվանում, ուրեմն ես ձեզ շնորհավորում եմ, որովհետեւ սա նոր Չեխով էր, Չեխովի հետ կապ չունեցող Չեխով: Մի դիտարկում եւս. եթե բեմադրության մեջ օգտագործում եք երաժշտություն, ապա այն պետք է տիպիկ լինի ներկայացմանը: Չհասկացա նաեւ ձեր ոտաբոբիկ լինելու ասելիքը` միգուցե դա էսթետիկա՞ է, գեղագիտությո՞ւն, թեթեւությո՞ւն: Հարցեր, որոնք կարելի է տալ, բայց…»:
Աղջիկները, սովոր չլինելով քննադատական խոսքի, անկարելի է ասել, թե ինչպես արձագանքեցին եւ թե ինչ անկեղծ պոռթկմամբ «քույրերից» երրորդը խոստովանեց, որ սա իր առաջին քննադատությունն էր, բայց արվեստագետի համար դա էլ իհարկե անհրաժեշտություն է: Եվ մինչ «Երեք քույր» ներկայացնող 3 «արվեստագետները» հեգնական ու անհարգալից վերաբերմունքով փորձում էին պատասխանել հնչած կարծիքներին` իհարկե միայն բացասականներին, մեկ տասնյակից ավելի հանդիսականներ արագ քայլով դուրս եկան` այդկերպ հայտնելով իրենց ընդվզումն աղջիկների պահվածքի ու հնչած կարծիքների հանդեպ անհարգալից վերաբերմունքի հանդեպ:
Նշենք, որ հանդիսատեսի այս խմբի դուրս գալուց հետո` աղջիկներին դասավանդող դասախոս, Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի պրոֆեսոր Վահե Շահվերդյանն անդրադարձավ նրանց պահվածքին, ասելով, որ ինքը լիովին ողջունում է այն, ինչ արվում է բեմում, ներկայացման ժամանակ, բայց ոչ այն, ինչ իրենք արեցին ներկայացումից դուրս:

Կույտը մշակեց ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
Ը

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում