Վ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ. «ՄԱՐԴԻԿ ԿԱՆ, ՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԱԹՈՌԻ ՎՐԱ ԱՉՔ ՈՒՆԵՆ»

Արխիվ 12-16

Վ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ. «ՄԱՐԴԻԿ ԿԱՆ, ՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԱԹՈՌԻ ՎՐԱ ԱՉՔ ՈՒՆԵՆ»



Ամիսներ առաջ Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական 80-ամյա թատրոնի աշխատակիցների սեռական շեղումների մասին ծագած խոսակցություններն ու հրապարակումները երկար ժամանակ մնացին հայկական լրատվամիջոցների կիզակետում:

Ըստ հրապարակումների` այդ թատրոնում աշխատող 10 տղամարդուց 7-ը միասեռական է: Աշխատակիցներից ոմանք սկսեցին դա բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ թատրոնի տնօրենը աշխատանքից ազատեց նկարիչ բեմադրող Հովսեփ Մեսրոպյանին: Այդ ընթացքում թեմայի մասին ով ասես` խոսեց, նույնիսկ` ոլորտի ու թեմայի հետ առնչություն չունեցողը, բացի թատրոնի գեղարվեստական ղեկավար ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՑ: Այդ ընթացքում Վ. Շահվերդյանը գտնվում էր ԱՄՆ-ում: Սակայն, «Իրավունքը» վերադարձից հետո խոսելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ, պարզեց.
- Այդ խոսակցությունները մեկ սկսվում են, մեկ` մարում, որովհետեւ որեւէ հիմք չունեն: Պարզապես աշխատանքով պետք է զբաղվել: Կոնֆլիկտ կար թատրոնի նկարիչի եւ տնօրենի միջեւ, լուծվեց: Կարծում եմ` այն տարբերակը, որով լուծվել է այս խնդիրը, այսինքն` նկարիչը հեռացել է թատրոնից, ճիշտ է, որովհետեւ մթնոլորտը խաղաղվել է, հանգիստ է, չնայած, դրսում թեթեւ խոսակցություններ գնում են: Հիմա թատրոնը հետաքրքիր աշխատում է, ինչպես միշտ: Մոտ օրերս էլ երկու նոր ներկայացումների պրեմիերաներ կլինեն: Իսկ ամենակարեւորը` թատրոնն աշնանը պատրաստվում է հյուրախաղերի: Պիտի մեկնենք Թբիլիսի:
- Պարոն Շահվերդյան, նման խոսակցությունները հաճախակի են լինում Վանաձորի թատրոնի մասին:
- Այո, լինում է, հետո մարում է, հետո նորից է գլուխ բարձրացնում...
- Իսկ ի՞նչն է պատճառը:
- Որովհետեւ այնտեղ մարդիկ կան, որ տնօրենի աթոռի վրա աչք ունեն: Բայց դե, դրանք, փառք Աստծո, 2-3 հոգի են:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում