2011-ի սեպտեմբերին 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ռուսաստանցի օդաչու Կոնստանտին Յարոշենկոն: Դատավարությունը իրականացվել էր ԱՄՆ-ումª Լիբերիայի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմիցª դատարան ներկայացված ապացույցների հիման վրա:
Ըստ այդ ապացույցներիª Յարոշենկոն զբաղվել էր թմրանյութերի մաքսանենգությամբ: Դատապարտյալն ու նրա պաշտպանները չեն հանձնվել եւ օրերս բացահայտել էին, թե ՙգործը շինել՚ էին ամերիկացիները, ավելի ստույգª ԱՄՆ-ի ՙԹմրանյութերի դեմ պայքարի՚ վարչության աշխատակիցները: Ըստ պաշտպան-փաստաբանիª ռուս օդաչուին կտտանքների ենթարկելու համար ԱՄՆ-ի հատուկ ծառայության աշխատակիցները իրենց լիբերացի գործընկերներին վճարել էին 100 դոլար:
ՄԻ ԿՈՒՄԸ ԲԱՎ Է, ԵՐԿՐՈՐԴԸª ՄԱՀ Է
Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքի 19-ամյա ուսանող Հենրի Միլլերի համար շրջագայությունը Կոլումբիայի ջունգլիներում ունեցել էր ողբերգական ավարտ: Տեղական ցեղերից մեկին այցելելու ժամանակ երիտասարդը համաձայնել էր մասնակցել հնագույն մի ծեսի: Նրան առաջարկել էին ըմպելիք, որը ՙնվիրում է անմոռանալի զգացմունքներ եւ հարստացնում հոգեպես՚: Ըստ ՙմասնագետների՚, եթե Հենրին բավարարվեր մեկ կումով, որեւէ ծանր հետեւանքներ չէին լինի: Ցավոք, երիտասարդը խմել էր երկրորդը եւ... ՙՆա դեմքով ընկավ գետնին եւ սկսեց թպրտալ, տարօրինակ ձայներ հանել՚,- պատմել էր մի ականատես, որը ցանկացել էր մնալ անհայտ: Ցեղի ՙհյուրասեր՚ շամանը, սակայն, հանգստացրել էր տուրիստական խմբի մյուս անդամներին եւ խոստացել հոգալ երիտասարդին: Հաջորդ օրը առավոտյան Հենրիի անշունչ մարմինը հայտնաբերվել էր ճամփեզրին, իսկ շամանի ընտանիքի անդամները ասել էին, թե երբ գիշերը իրենք արթնացել էին, Հենրին խրճիթում չէր...