ՙ«ՄԵԶ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

«ՄԵԶ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ
4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ»


Եվ այսպես` Պաշտպանության նախարարության հետ համատեղ սկսում ենք բանակի կյանքին նվիրված հոդվածաշար: Ինքս պատերազմի տարիներին դասակի հրամանատար էի, եւ բանակն ինձ համար հարազատ տեղ է, զորացրվելուց հետո մշտապես հետաքրքրվել եմ բանակի վիճակով: Եվ ծրագիրը նաեւ առիթ էր` սեփական աչքերով տեսնելու, թե ինչ է փոխվել, ինչպիսին են հիմա զինվորն ու սպան, ինչպես է շարունակվում այն, ինչը կարելի է կոչել ԱՌՕՐՅԱ ՍԽՐԱՆՔ: Եվ վերջապես` ինձ հետաքրքիր էր` արդյո՞ք «Իրավունքի» լրագրողները, սեփական աչքերով տեսնելով բանակային կյանքը, զգում են, որ հուսալիորեն պաշտպանված երկրում են ապրում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Եթե մերօրյա հերոսներ են պետք, փնտրե՛ք նրանց Հայոց բանակում: Հենց այս առաքելությամբ էլ «Իրավունք» թերթը` Պաշտպանության նախարարության հետ համատեղ սկսում է զինվորական կյանքի լուսաբանման շարք` անդրադառնալով շարքային զինվորին ու գնդապետին, զորամասերի իրական պատկերին ու ձեւավորած քաղաքացիական կարծիքին` սպայի ու զորամասի մասին: 2 տարի ծառայել եմ ռուսական բանակում, ու սա նաեւ առիթ էր` համեմատությունների համար:
Այս անգամ «Իրավունքը» եղավ հարավ-արեւմտյան զորամասերից մեկում` ծանոթանալով զինվորական առօրյային, հաց կիսելով նրանց հետ ու ստանալով մի շարք հարցերի պատասխաններ:
Հենց այս գումարտակում է ծառայում մեր զրուցակիցը` 4-րդ հրաձգային գումարտակի հրամատարի տեղակալ մայոր ՄԵՍՐՈՊ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ, ով արմատներով նախիջեւանցի է: Մարտական կրակն աչքերում զինվորականի հետ, ում կողքին անգամ Արարատ լեռն ազատագրելու ցանկություն էր առաջանում (սպայի կողքին այդպիսի զգացողություն առաջին անգամ ունեցա), նախ խոսեցինք իր հերոսական քայլի մասին, ապա անդրադարձանք նաեւ զինվորական կյանքին:

«ԶԻՆՎՈՐԻՆ ՇԱԼԱԿԱԾ
ԱԿԱՆԱՊԱՏՎԱԾ ԴԱՇՏԻՑ ՀԱՆԵԼ ԵՄ...»


-Մենք գիտենք, որ Դուք սխրանք եք գործել, կպատմե՞ք այդ գիշերվա մասին:
- Այդ օրը ես եղել եմ վաշտի հրամանատարի հենակետում ու փորձում էի կապի միջոցով հաղորդակցվել կողքի հենակետի հետ, որտեղ հենակետի ավագը դասակի հրամանատարն էր, սակայն չկարողացա: Ներքին հեռախոսով խոսեցի հենակետի անձնակազմի հետ եւ ասացին, որ հակառակորդի կողմից դիպուկահարի կրակոցից շարքային զինվոր է վիրավորվել: Չհավատացի, քանի որ հենակետերը շատ հեռու են հակառակորդից ու դժվար թե թշնամու դիպուկահարը կարողանար կրակել ու զինվոր վիրավորել: Եվ որոշեցի արագ վազելով հասնել կողքի հենակետ:
- Մոտավորապես ի՞նչ տարածություն էր Ձեր եւ այդ հենակետի միջեւ:
- Շրջանցել եմ գետը ու մոտ 2 կմ-ի չափ վազել:
- Իսկ իրականում ի՞նչ էր կատարվել:
- Հակառակորդի կողմից ոչ մի կրակոց չէր եղել, բայց այդ շարքային զինվորը ականապատված դաշտում վիրավորվել էր: Նա գետնատնակի արթուն հերթափոխն է եղել, եւ երբ ողջ անձնակազմը խրամատում ինժեներական աշխատանքներ էր կատարում, որոշել է տեսնել, թե մի քիչ հեռվում երեւացողը մատո՞ւռ է, թե տնակ: Եվ քայլելով գնացել է ու տեսել, որ ոչ մի բան էլ չէ, պարզապես սովորական քար է, բայց հետդարձի ճանապարհին ոտքը դրել է ականի վրա ու պայթել:
- Առաջին անգա՞մ էր այդ դիրքում:
- Ոչ, պարզապես, երբ նայում ես այդ մեծ քարին, իրոք, այնպիսի տպավորութուն է թողնում, թե ինչ-որ փոքր շինություն է: Ինձ էլ էր դա հետաքրքրել, բայց վաղուց մեր ինժեներական ծառայության պետից ճշտել էի` ինչ է:
- Եվ, փաստորեն, հասնելով հարեւան հենակետ, փրկեցի՞ք զինվորի կյանքը:
- Երբ տեղ հասա, հենակետի ավագն ու իր  անձնակազմը, առաջնագծում կանգնած, ուզում էին առաջ գնալ, բայց վախենում էին: Ու երբ ես առաջացա, հենակետի ավագն էլ ոգեւորվեց ու ինձ հետ անցավ ականների միջով: Ես ձայն տվեցի զինվորին, նա էլ հեռվից ձայն տվեց, ու անկախ ամեն ինչից, չմտածելով` դիմացս ական կա, թե չկա, հասա զինվորի մոտ: Հասնելուն պես տեսա, որ զինվորը ականի պայթյունից է վիրավորվել, բայց խելացի զինվոր էր, կարողացել էր ինքն իրեն զինվորական կոշիկների թելերով կապել, որպեսզի չարյունաքամվի: Այդ պահին զեկուցել եմ մեր գնդի հրամանատար գնդապետ Մուրադյանին ու  զինվորին շալակած ականապատված դաշտից հանել եմ: Ինձ ընդառաջ է եկել գնդապետ Մուրադյանն իր անձնական մեքենայով ու զիվորին տեղափոխել ենք հոսպիտալ:
- Հիմա ինչպե՞ս է զինվորի վիճակը:
- Նորմալ, իր հետ հոսպիտալում եմ խոսել: Կյանքին վտանգ չի սպառնում, հաշմանդամ էլ չի դարձել:
- Իսկ եթե ուշանայի՞ք...
- Եթե ուշանայի, հնարավոր է, որ արյունաքամ լիներ:
- Դուք առանց քարտեզի մտել եք ականապատված դաշտ,  չէի՞ք վախենում:
- Գնալիս չեմ վախեցել, որովհետեւ զինվորի ձայնը երբ լսեցի ու հասկացա, որ ծանր վիճակում է, «դուխով» առաջ գնացի: Բայց հաջորդ օրը, երբ ինժեներական ծառայության աշխատողները եկել էին, եւ իրար հետ գնացինք այդ ուղղությամբ (քանի որ չէին կարողանում իրենք էլ մտնել` այնքան ականներ կային), միայն այդ ժամանակ մի պահ սարսափ զգացի:
ՙ
«ՄԵՆՔ ԱՆՀԱՄԲԵՐ
ՀԵՆՑ ՊԱՊԵՐԻ ՀՈՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԻՆ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ»


-Քանի տարի է, ինչ Հայոց բանակում եք ծառայում:
- 1998-2000 թվականներին եղել եմ որպես զինվոր, ապա 2001-2005 թթ. կուրսանտ, իսկ 2005 թվականից որպես սպա եմ ծառայում:
- Իսկ այդ «դուխով» լինելը ի ծնե՞ է, թե ծառայության ընթացքում եք ձեռք բերել:
- Մեր ազգը «դուխով» է: Հորեղբայրս Արցախյան ազատամարտի մասնակից է ու բազմաթիվ սխրանքներ է գործել պատերազմի դաշտում, հետո վիրավորվել է հակառակորդի գնդակից... Մի աչքը չկա...
- Դժվա՞ր է այսօր լինել հրամանատար:
- Դժվար կլինի այն մարդու համար, ով չի սիրում իր գործը: Ես իմ գործը սիրում եմ, ինձ համար հաճելի է:
- Առաջին հերթին հրամանատարությունն ինչ է` պատասխանատվությո՞ւն, թե իշխանություն:
- Հրամանատարությունն առաջին հերթին զինվորի երկրորդ ծնողն է, որովհետեւ սա մի օջախ է, որտեղ հրամանատարն է այդ օջախի հայրը ու ծնողական պատասխանատվություն է կրում իր վրա` թե° զինվորի դաստիարակության, թե՛ մարտական պատրաստվածության, թե՛ վարքի համար:
- Դժվար դաստիարակվող զինվորներ ունեցե՞լ եք:
- Չափից դուրս շատ, բայց որոշ չափով կարողացել եմ դաստիարակել:
- Ի՞նչ մեթոդներով:
- Տարբեր` սկսած անձնական օրինակից մինչեւ հարկադրանքի ու համոզելու մեթոդների կիրառում:
- Ձեզ զինվորները սիրո՞ւմ են:
- Ծառայության ընթացքում մտածում էի, որ չեն սիրում, բայց ծառայությունից հետո գրեթե բոլորն ինձ հետ կապ են պահում ու զգացի, որ փաստորեն սիրում էին:
- Ձեր զինվորները կգա՞ն Ձեզ հետ մինչեւ վերջ:
- Երբ իրենց հետ եմ լինում, զգացել եմ, որ ավելի ոգեւորված ու ավելի «դուխով» են լինում:
- Ձեր հենակետում, երբ նայում ես, դիմացիդ Նախիջեւանն է երեւում, ի՞նչ եք զգում ամեն անգամ այդ ուղղությամբ նայելիս:
- Իմ պապերի հողն ու ջուրն եմ զգում ու կարոտս է քաշում...
- Իսկ սպասում կա՞, որ մի օր հրաման կլինի եւ կմտնեք` այս անգամ ոչ թե զինվոր փրկելու, այլ Նախիջեւանն ազատագրելու համար:
- Մենք անհամբեր հենց դրան ենք սպասում, եւ երբ հրամանն արձակվի, վստահ եմ, որ հաղթելու ենք:
- Ամեն օր մամուլում տեղեկություններ են տարածվում, որ մեր հակառակորդը նոր սպառազինությամբ հարստացնում է իր բանակը եւ արդեն 4 միլիարդի զենք է գնել: Սա Ձեզ չի՞ մտավախեցնում:
- Ինձ ոչինչ չի մտավախեցնում, որովհետեւ մենք հաղթանակած բանակի զինծառայողներ ենք, իսկ մեր դիմաց կանգնած հակառակորդը պարտություն կրած բանակում է ծառայում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում