ԱՄՆ-Ի ԳԱԶԱՅԻՆ ԲԼԵՖԻ ՀԱԿԱԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԱՄՆ-Ի ԳԱԶԱՅԻՆ ԲԼԵՖԻ ՀԱԿԱԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Վերջին շաբաթներին գնալով տեսանելի դարձավ, որ հայաստանյան արեւմտամետները փորձում են Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության գործընթացի դեմ պայքարի բոլորովին նոր մեթոդներ գործադրել: Դա հասկանալի է. Հայաստանի շարքային քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը ՄՄ-ին, ապաª Եվրասիական միությանն անդամակցությունը համարում են միակ ճիշտ ճանապարհը, ինչը նշանակում է, որ այդ ծրագրի դեմ պայքարի ուղղակի կոչերը էն գլխից էին դատապարտված: Դե ուրեմն մեր արեւմտամետներին էլ մնում է գնալ այլ քարոզչական ուղիներով:


ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԽԱՂԵՐ`
ԸՆԴԴԵՄ ՄՄ-Ի


Քարոզչական այս նոր մոտեցման սկիզբը կարելի է համարել շաբաթներ առաջ շրջանառության մեջ նետված այն ՙենթադրությունը՚, թե ապրիլի 29-ին Մինսկում ՄՄ անդամ երեք երկրների նախագահներ` Վլադիմիր Պուտինի, Նուրսուլթան Նազարբաեւի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կստորագրվի ՄՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այն, որ խոսքը սովորական ապատեղեկատվության մասին էր, պարզ էր ի սկզբանե. ՄՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթուղթը լավագույն դեպքում նախատեսված էր ստորագրել մայիսին, երբ դրա հետ մեկտեղ ՄՄ-ի ներկայիս անդամ-պետությունների ղեկավարները պետք է ստորագրեն նաեւ Եվրասիական տնտեսական միության հիմնադրման պայմանագիրը: Իսկ Մինսկում ի սկզբանե նախատեսված էր վերջին անգամ քննության առնել այդ պայմանագրի վերջնական տեսքը եւ Հայաստանի անդամակցության ՙճանապարհաին քարտեզի՚ ընթացքը:
Թե ինչի համար էր պետք շրջանառության մեջ նետել այն պնդումը, որ հենց մինսկյան հանդիպման ժամանակ է ստորագրվելու Հայաստանիª ՄՄ-ին անդամակցության պայմանագիրը, կարելի է կռահել: Բայց նախ նշենք, որ այդ քարոզչական ՙփոխանցումը՚ իր պաշտոնավարման վերջին օրերին տեղը տեղին ընդունեց ՀՀ էկոնոմիկայի նախկին լիբերալ-նախարար Վահրամ Ավանեսյանըª արդեն ՙպաշտոնապես՚ հաստատելով, թե մայիսի 29-ին այդ փաստաթղթի ստորագրումը նախատեսված է: Ճիշտ է, շատ չանցած նաեւ հերքեց ինքն իրեն, բայց դա էլ չխանգարեց, որ Ավանեսյանի այդ հակասական ՙմտքերի՚ վրա մեր մյուս արեւմտամետները մի իսկական շոու սարքեին, որի գլխավոր մեխը, կարծես թե, այն ՙգաղափարն՚ է, թե քանի որ անդամակցության փաստաթուղթը մայիսի 29-ին չեղավ, ուրեմն Ռուսաստանին բացարձակապես հետաքրքիր չէ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը: ՙՀետեւությունն՚ էլ այն է, որ եթե ռուսներին Հայաստանը չի հետաքրքրում, էլ ինչ գործ ունենք ՄՄ-ում: Առավել եւս, որ կա հայտնի 800 ապրանքների մաքսային դրույքաչափերի հարցը, ինչը կարող է մեր երկրում գների թռիչք առաջացնել: Ճիշտ է, նույն քարոզչության մեջ ընդգծվում է, թե ռուսները դեմ չեն այդ հարցով Հայաստանին ընդառաջ գնալ, բայց պայմանով, որ այդ ապրանքները ցածր մաքսատուրքերով չմտնեն Հայաստան եւ այստեղից էլª Ռուսաստան, արդեն առանց մաքսատուրքերի: Մի խոսքով, սա ներկայացվում է որպես մեծագույն փակուղի, քանի որ, ըստ նույն քարոզչության, Հայաստանն ու Ռուսաստանն այդպես էլ չեն կարողանում գտնել որեւէ մեխանիզմ, որ վերահսկվեն այդ ապրանքների մուտքը ՌԴ:
Իհարկեª բավականին պարզունակ տրյուկ է, քանի որ եթե առաջանա նման խնդիր, ապա մեկ է, Հայաստանն իր ապրանքները Ռուսաստան է տանելու միայն ռուսական մաքսային կետերով, որտեղ պարզապես կարող են հետ դարձնել այդ ցանկում գտնվող ապրանքները, որոնք նախօրոք Հայաստան են ներկրվել երրորդ երկրներից:
Թող տարօրինակ չթվա, սակայն այս ՙփոխանցումն՚ անմիջապես իրենց հերթին չընդունեին եւ նույն ինտենսիվությամբ չսկսեին իրենց հերթին քարոզել նաեւ ադրբեջանական աղբյուրները: Եվ այս առումով իրավիճակն ավելի հետաքրքիր է դառնում նաեւ նրանով, որ վերջին ժամանակներս հայաստանյան արեւմտամետները շրջանառության մեջ են փորձում մտցնել նաեւ այն ՙգաղափարը՚, որ եթե ռուսներին այնքան էլ ՙչի հետաքրքրում՚ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ապա միանգամայն այլ է Ադրբեջանին դեպի ՄՄ եւ Եվրասիական միություն ներքաշելու նկատմամբ վերաբերմունքը: Ավելին, որ հանուն դրա` Մոսկվան պատրաստ է նույնիսկ Ղարաբաղը նվիրել Բաքվին: Եվ որպես դրա մեծ հավանականության փայլուն ՙապացույց՚` փորձում են առաջ մղել այն աբսուրդ ՙգաղափարը՚, թե. ՙՄոսկվան աջակցեց Թուրքիայինª հայկական Քեսաբի օկուպացման գործում` Ղրիմի բռնակցման դիմաց...՚:

ԵՄ-Ը ԱՄՆ-ԻՑ ԳԱԶԱՅԻՆ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՆԱ

Իհարկեª ընդհանուր առմամբ այս ողջ քարոզչական խաղերն իրենցից լուրջ բան չեն ներկայացնում թեկուզեւ այն առումով, որ նույն Քեսաբի կազմակերպիչ ՆԱՏՕ-ական Թուրքիայի եւ, առհասարակ, սիրիական այս գլոբալ արշավի թիկունքին ոչ թե Մոսկվան է կանգնած, այլ Վաշինգտոնը, եւ այդ պարզ փաստը նենգափոխելու բոլոր փորձերը միայն զավեշտի են նմանվում: Գումարած դրանª այս օրերին այն նույն ՙբռնապետ՚ Ասադի զորքերն են արյուն թափում Քեսաբն ազատագրելու համար, իսկ Մոսկվայի կողմից Ասադին օժանդակելու փաստը հենց վաշինգտոնյան քարոզչական քաղաքականության առանցքներից է: Մի խոսքով, որ հայաստանյան արեւմտամետների եւ նրանց քարոզարշավը հետեւողականորեն կրկնօրինակող ադրբեջանական խոսափողներին այս էժանագին հնարքներով չի հաջողվի Հայաստանում ձեւավորել հակաեվրասիական տրամադրություններ, ակնհայտ է: Բայց միեւնույն ժամանակ որոշ հետաքրքիր նյուանսներ աչքաթող չանենք...
Հայտնի է, որ այս օրերին Եվրամիության որոշ առանցքային ներկայացուցիչներ կրկին սկսել են խոսել Եվրոպայի հայտնի էներգետիկ խնդիրները Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի գազի հաշվին լուծելու հին ծրագրերի մասին: Այդ գաղափարն այս օրերին ակտիվորեն քարոզվում է նաեւ ԱՄՆ-ից: Օրինակª Եվրոպայի էներգետիկայի առնչությամբ երեկ Վաշինգտոնում կայացած մի խորհրդաժողովի ընթացքում պետքարտուղարի էներգետիկ քաղաքականության գծով խորհրդական Ամոս Հոկստայնը հատուկ ընդգծեց այն կարեւորությունը, որը Պետքարտուղարությունը տալիս է Ադրբեջանից եւ Կենտրոնական Ասիայից գազի տեղափոխման այդ ծրագրերին, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը պարզապես որեւէ հնարավորություն չունի Եվրոպային մատակարարել իր սլանցային գազը. ՙՔանի որ այս պահին գազի արտահանման պատրաստի տերմինալներ Ամերիկան չունի՚: Ի դեպ, դեռ միայն վերջերս էր Օբաման Եվրոպայում հրապարակավ խոստացել ամերիկյան գազի հաշվին լուծել եվրոպական էներգետիկան ռուսներից անկախացնելու հարցը, իսկ պետքարտուղարի օգնականի այս հայտարարությունն առնվազն տարօրինակ վիճակի մեջ է դնում ԱՄՆ նախագահին: Բայց մեկ է, Եվրոպային ոտից գլուխ հակառուսական արշավի մեջ ներառելու համար ԱՄՆ-ը պետք է նախ լուծի ՌԴ-ից էներգետիկ կախվածության հարցը, եւ մնում է քիչ թե շատ խելքին մոտ միակ տարբերակըª փորձել վերակենդանացնել Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի գազի հին ծրագրերը: Իհարկեª եթե  դրանք հնարավոր լիներ կյանքի կոչել, ապա վաղուց արված կլիներ ու այս պահին Եվրոպան պարզապես չէր ունենա ՌԴ-ից կախվածության այդ խնդիրը: Բայց մեկ է, ԱՄՆ-ը կրկին խոսում է այդ մասին: Սրա հետ մեկտեղ, եթե հիշենք, որ վերջին ժամանակներս փորձում է ակտիվացնել նաեւ մեկ այլ մեռած ծրագիրª հայ-թուրքական հաշտեցման գաղափարը, ապա այս ամբողջը պետք է դիտարկել նույն հարթության մեջ: Մյուս կողմից էլ, եթե տարիներ առաջ այդ ծրագրերը կյանքի կոչել չհաջողվեց դրանց նկատմամբ ՌԴ-ի դիմադրության պատճառով, ապա հիմա այդ դիմադրությունը շատ ավելի ուժեղ է դարձել, իսկ ԱՄՆ-ն էլ այս ընթացքում հասցրել է կորցնել իր ամենակարողի իմիջը:
Մի խոսքով, այդ գազային ծրագրերը վերակենդանացնելու փորձերը հազիվ թե հաջողվեն: Բայց այս կերպ Վաշինգտոնը գոնե ցույց է տալիս Եվրոպային, թե փորձում է ինչ-որ բան անել: Սակայն խոսքը, ըստ էության, բլեֆի մասին է, որն էլ, թերեւս, մասնավորապես Հայաստանում իր արտացոլումն է ստանում հակաեվրասիական բնույթի այդ բոլոր էժանագին խաղերի տեսքով:
Չնայած եվրոպացիները փորձում են գազի հետ կապված լեզու գտնել ռուսների եւ ուկրաինացիների հետª ընդհանուր բանակցությունների միջոցով: Իսկ դա հուշում է, որ Օբամայի հիշատակված խոստումներին Հին աշխարհամասում, մեղմ ասած, չեն վստահում: Իսկ որ այդ գազային բանակցությունները նշանակում են նաեւ ԱՄՆ-ից առանձին ուկրաինական թեմայով ռուսների հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների փորձ, դա էլ իր հերթին հազիվ թե չմտահոգի Վաշինգտոնին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Երեկ Մինսկում ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի մասնակցությամբ տեղի ունեցած Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հետ կապված արեւմտյան քարոզչական շրջանակներում բավականին մեծ ոգեւորություն էր առաջացել: Հիմնականում խոսում էին այն մասին, որ Եվրասիական միության պայմանագրի հետ կապված` երեք երկրների միջեւ առաջացել են այնպիսի լուրջ հակասություններ, որոնք կարող են ձախողել այդ միության ստեղծման պայմանագրի կնքումը: Կրակին էլ մի թեթեւ յուղ ավելացրեց Ալեքսանդր Լուկաշենկոն` շրջանառության մեջ դնելով առաջարկ, թե պետք է հետաձգել Եվրասիական միության ստեղծումը, գոնե մի 10 տարով: Սակայն ընթացող բավականին երկարատեւ քննարկումները ցույց տվեցին, որ այդկերպ Լուկաշենկոն փորձում էր ընդամենը մի փոքր ավելի պոկել Ռուսաստանից: Կարծես թե, իր ողջ ուզածը Լուկաշենկոն չի ստանում, բայց մեկ է, Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին: Նույն օրը կներկայացվի նաեւ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության պայմամագիրը, եւ այս առումով եւս անակնկալներ չեն սպասվում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում