ՙՔառյակի՚ ձեւավորումից ի վեր, ու հատկապես Արթուր Բաղդասարյանի`

Արխիվ 12-16

ՙՔառյակի՚ ձեւավորումից ի վեր, ու հատկապես Արթուր Բաղդասարյանի` կրկին ընդդիմադիր հռչակվելուց հետո շատերն էին հնչեցնում հռետորական հարցադրումը` իսկ ինչն է խանգարում ԲՀԿ-ին հռչակվել ընդդիմություն: ԲՀԿ խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ երկուշաբթի նշեց. ՙՃիշտն ասած, մենք հասարակության, մեր ընտրողների կողմից նման ուղերձ չենք ստացել. նախընտրական շրջանում հանդես ենք եկել այդ դիրքերից եւ ստացել այն քվեն, որ ունենք այսօրվա խորհրդարանում: Ես հակառակ հարցադրումը կանեի` իսկ այլընտրանքային դիրքերից հանդես գալն ինչո±վ է խանգարել Աժ-ում մեր գործունեությանը: ՙԱյլընտրանքի՚ կարգավիճակը որեւէ ձեւով չի խանգարել մեզ` հանդես գալու այն նախաձեռնությունների դեմ, որոնք մտահոգում են հասարակությանը, եւ հակառակը` չի եղել մի դեպք, երբ ԲՀԿ գործունեությունն ուղղված է եղել կոնյունկտուրային ինչ-ինչ նպատակների: Այդ կարգավիճակը մեզ բավարարել է, եւ հասարակությունից էլ հակառակ մեսիջը չենք ստացել` թե ձեզ չենք սիրում, որովհետեւ դուք այլընտրանք եք: Այդպիսի բան չկա՚: Եվ ահա հենց երեկ ստացանք պատասխանը, թե ինչն է խանգարում: Օրինակ, եթե այլընտրանք չկոչվեր, կկարողանա±ր արդյոք ԲՀԿ-ն ապահովել Գալուստ Սահակյանի անշլագը` նրա քվեները հասցնելով 101-ի: Չէ, իզուր չէր պարոն Մարգարյանը ժամանակին կրում Ղարագեբակյան ազգանունը` նրա այժմյան բացատրությունները նույնքան խուճուճ են, ինչքան նախկինում եղել է ազգանունը:
Իսկ ԲՀԿ խմբակցության անդամ, ՄԱԿ կուսակցության օլիգարխ առաջնորդ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ, զարմանալիորեն արդարացնելով ընկած եզի եւ դանակավորների մասին ասացվածքը, երեկ բոլ-բոլ ինքնահաստատվում էր ԱԺ-ում նախկին վարչապետի հաշվին: Նա նախ հայտարարեց, որ Տիգրան Սարգսյանը արժանի է մեծագույն ստախոսի կոչման, եւ կապիտալի շրջանառության մասին ճոխ փիլոյաբանություններից հետո եզրակացրեց. ՙԵկեք ոչ միայն խոսենք այն մասին, որ պայմաններ ենք ստեղծում բիզնեսի համար, այլեւ անենք դա: Հակառակ դեպքում ստացվում է ինչպես նախկին վարչապետի ժամանակ: Անընդհատ ասվում էր ու ոչինչ չէր արվում: Իսկ արդյունքում երկրից հեռացան տասնյակ հազարավոր մարդիկ` ակտիվ, նորը ստեղծող մարդիկ՚: Չգիտենք, ինչքանով է Տ. Սարգսյանը մեծագույն ստախոս, սակայն որ քաղաքական բիզնեսմեն Գուրգեն Արսենյանը մեծագույն պոռոտախոս է, դա հաստատ:
Երեւում է ՄԱԿ անվան վրա ՙթուղթուգիր՚ կա, ու դա տարածվում է նաեւ միջազգային մակարդակով: ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար ՆԱՎԻ ՓԻԼԱՅԸ վերջապես բարեհաճեց պատասխանել մեր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի նամակին, որում խոսվում էր Քեսաբի հայության, մեղմ ասած, մտահոգիչ վիճակի մասին: ՄԱԿ-ի սույն բյուրոկրատն իր նամակում նշել է, որ իր թիմը ուշադիր հետեւում է իրավիճակին, արդեն նույնիսկ հասցրել է զրուցել մի քանի տեղահանված ընտանիքների հետ եւ, օ`, երանություն, Քեսաբում եւ շրջակա գյուղերում մարդու իրավունքների վիճակը ներառվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջիկա զեկույցում: Սույն ՄԱԿ-իստի նամակը զարմանալիորեն հիշեցնում է ռսի ասացվածքը ճաշից հետո մատուցված մանանեխի մասին: Ախր, Սիրիայի բանակը սիրիահայ կամավորների մասնակցությամբ Քեսաբում արդեն շանսատակ է արել բազում թուրքախառը ոճրագործների, ու մոտիկ է այն օրը, երբ Քեսաբի հայերը կկարողանան վերադառնալ հարազատ քաղաք: Ու նոր-նոր ՄԱԿ-ի պաշտոնյան բարեհաճում է հետույքը շարժել տեղից: Լավ, էլ ինչների±ս են պետք այդ միջազգային ձրիակերները, եթե անընդունակ են նույնիսկ օպերատիվ արձագանքել:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում