Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ նախագահի ընտրություններին չմասնակցելու ՀԱԿ խմբակցության որոշումը այնքան էր զայրացրել ՀԱԿ-ական ինքնաառաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանին, որ նա չդիմացավ ու հայտարարեց, թե ՀԱԿ դաշինք, որպես այդպիսին, գոյություն չունի:
Հայտնի է, որ միայն Նիկոլ Փաշինյանն է, որ չէր ենթարկվել խմբակցության որոշմանն ու քվեարկեց գործընկերոջ` Հ. Բագրատյանի օգտին: Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը իր այդ քայլը բացատրեց, որ իր բարոյական պարտքն է կատարել` քվեարկելով Բագրատյանի օգտին եւ դեմ քվեարկել Գալուստ Սահակյանին: Բայց թե դրանից հետո պարոն Փաշինյանի համար վիրավորական չէ±, որ Բագրատյանը հայտարարում է, թե Փաշինյանի հարազատ ՀԱԿ դաշինքը չկա: Ի պատասխան մեր այս հարցին, Ն. Փաշինյանն ասաց. ՙՊարոն Բագրատյանն ասել է, որ ՀԱԿ խմբակցությունը ձեւավորվել է մի քաղաքական ուժի շուրջ, որն այլեւս գոյություն չունի: Նա ընդամենը փաստ է արձանագրել, եւ ես չեմ կարող դրա մեջ վիրավորական կամ ոչ վիրավորական փաստ տեսնել: Ցավալի է, որ այդպես է, բայց դա փաստ է՚: