ՙՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚ ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՎՐԱ ՉԻ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ

Արխիվ 12-16

ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚ ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՎՐԱ ՉԻ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ

ԱԺ որոշ խմբակցությունների որոշումներ կամ դիրքորոշումներ առ ոչինչ են դարձել, քանի որ խմբակցության պատգամավորները վարվում են այնպես, ինչպես իրենց սիրտն է թելադրում ու ոչ մի կերպ չեն տեղավորվում սեփական խմբակցության հարթակում: ՀԱԿ-ին վաղուց բանի տեղ չեն դնում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը, իսկ ՙԺառանգությունում՚ անտանելի է դառնում ՙԱզատ դեմոկրատի՚ անցյալով նորաթուխ-հին ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանի ներկայությունը: Այս եւ ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի` որպես ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվելու, ապա ինքնաբացարկ հայտարարելու մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:
-Պարոն Պողոսյան, ՙԺառանգություն՚ խմբակցությունում քննարկվել եւ ԱԺ նախագահի թեկնածու էր առաջադրվել Ռուբեն Հակոբյանը, իսկ քննարկվե±լ էր նաեւ նրա ինքնաբացարկի հարցը:
- Ոչ, արդեն Ռուբեն Հակոբյանն ասել է, որ ընդամենը քննարկել էինք, որ պետք է առաջադրվեր:
- Իսկ խմբակցության քննարկմանը մասնակցո±ւմ էր Ալեքսանդր Արզումանյանը:
- Ոչ, ինչն է խնդիրը:
- Այն, որ թեպետ կար խմբակցության որոշում` ԱԺ նախագահի ընտրությանը չմասնակցելու, բայց Ալ. Արզումանյանը, այնուամենայնիվ, մասնակցեց:
- Իր որոշումն է: Ամեն պատգամավոր ազատ է եւ կաշկանդված չէ, այլ կաշկանդված է միայն իր ներքին զգացումներով:
- Բայց չէ որ եղել էր խմբակցության հստակ որոշում:
- Եղել էր, դե հիմա... նա էլ այդպես վարվեց, խմբակցության որոշումն էլ հասկացել է` ի գիտություն: Նման խնդիր ՀԱԿ-ում էլ կար, ասում էին` չենք մասնակցելու, բայց իրենց խմբակցությունից մարդիկ մասնակցեցին ընտրությանը: Դաշնակցությունն էլ միշտ իր կարգապահությամբ է յուրահատուկ եղել, ասացին չենք մասնակցելու ու չմասնակցեցին: Իսկ ՙԲարգավաճ Հայաստանը՚, չնայած բոլորը խոսում էին, որ չեն մասնակցելու, բայց որոշեցին ազատ լինել, քանի որ հասկացան, որ եթե հայտարարեն, թե չենք մասնակցելու, ապա միգուցե լինեն պատգամավորներ, որ գնան եւ քվեարկեն:
- Ամեն դեպքում, հատկապես, որ չէր քննարկվել խմբակցությունում, արդյոք վիրավորական չէր Ձեզ համար այն, որ Ռ. Հակոբյանի մասին Ձեր ելույթից, խմբակցության որոշումից հետո, պարոն Հակոբյանը հայտարարեց, թե հանում է իր առաջադրումը:
- Մարդը ինքն է որոշում, չես կարող պարտադրել: Պարոն Հակոբյանը նաեւ բացատրեց, թե ինչու է իր թեկնածությունը հանում: Նա փորձեց համախմբել քառյակին, որպեսզի իրար հետ միասին դուրս գային ստեղծված խնդրից: Ամեն դեպքում, հատուկ ցավալի բան չեմ տեսնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում